Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնում մեկնարկեցին Հայոց Եղեռնին նվիրված միջոցառումները |
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը Վրաստանում գործող մյուս հայ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ պատրաստվում է հավուր պատշաճի նշանավորել Հայոց Մեծ Ցեղասպանության 98-րդ տարելիցը: «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ ապրիլի 24-ին ընդառաջ, ամեն կիրակի, «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կցուցադրվեն Հայոց Մեծ Եղեռնին նվիրված վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր: |