Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնը ընդարձակում է իր գործունեության շրջանակները |
Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ, մայիսի 14-ին կայացավ նորաստեղծ վոկալ-գործիքային համույթի շնորհանդեսը: Վրացական «Նապերծղալի», «Իմեդի», «Գազափխուլի» և նմանօրինակ շատ այլ համույթների կազմավորող և փորձված ղեկավար, երաժիշտ Վլադիմիր Ասատուրովը, արյան կանչով նպատակադրվել է ստեղծել «Հայարտուն» կենտրոի հովանու ներքո գործող վոկալ-գործիքային համույթ:Վերջինս ներկայացրեց համույթի նպատակը, գործունեության ուղղությունները, նվագարանների տեսակները և ապագայի հեռանկարները: Համույթում ընդգրկված են 13-16 տարեկան, մայրաքաղաքի տարբեր դպրոցների աշակերտներ: Ուրախալի է, որ ամեն նվագարանի վրա նվագել սովորելու է երկուական տղա, այդպիսով պատրաստվելու են ռեզերային կադրեր: Հարվածային գործիքների վրա ուսանելու են Դանտես Վարդանյանը,Դավիթ Խարատյանը, կիթառի վրա նվագելու գործում խորանալու են Գարի Ամիրխանյանը և Ալեքսանդր Սարոյանը, իսկ դաշնամուրի վրա նվագակցելու է Էդուարդ Զալինյանը: Պարապմունքներն ընթանալու են շաբաթական երեք անգամ: Այսօր, շնորտհանդեսից հետո կայացավ առաջին պարապմունքը: |