Հանդիսություն՝ նվիրված Վրաստանի անկախության օրվան |
Մայիսի 26-ը՝ Վրաստանի անկախության օրը, մեծ շուքով նշանավորվեց ողջ երկրում: Ժողովրդական այդ տոնին, մյուս տարածաշրջանների նման իր մասնակցությունը բերեց նաև Ծալկայի շրջանն ու մերձակա գյուղերը իրենց շնորհալի անհատ կատարողներով և երգի-պարի խմբակներով: Համընդհանուր տոնահանդեսին փայլուն մասնակցություն ունեցավ Խաչ գյուղի հայկական հանրային դպրոցի երգի-պարի խումբը, երիտասարդ ուսուցչուհի Լյուբա Բադալյանի մասնակցությամբ: Պարի խումբը հանդես եկավ Հայաստանի ժողովրդական արտիստուհի վաղամեռիկ Ֆլորա Մարտիրոսյանի «Գորանի» ժողովրդական երգաշարի հնչյունների ներքո: Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Անի» և Թբիլիսիի «Վանք» պարային համույթների տարազները, որ լրացրեցին անկրկնելի մեղեդու ներքո պարի փայլուն կատարումը, գերեցին հանդիսատեսին, արժանացնելով կատարողներին որոտընդոստ ծափահարություննե |