1

fb you od

Վիրահայոց Թեմի եկեղեցիներում կատարվեց հոգեհանգստյան պաշտոն Աֆղանստանում զոհված վրաց զինվորների հոգիների խաղաղության համար PDF Տպել Էլ.փոստ

g

Հունիսի 9-ին, Վիրահայոց Թեմի բոլոր եկեղեցիներում կատարվեց հոգեհանգստյան արարողություն Աֆղանստանում զոհված վրաց զինվորների հոգիների համար:

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, հավարտ կիրակնօրյա Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնի տնօրեն և Վանական խորհրդի նախագահ Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, կատարվեց հոգեհանգստյան պաշտոն՝ Աֆղանստանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության արդյունքում Վրաստանի յոթ զինվորների ողբերգական մահվան կապակցությամբ:

Վիրահայ հավատացյալ ժողովուրդը սրտին մոտ է ընդունում և կիսում է վրաց հասարակության վիշտը: Ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին, վրաց հասարակությանը՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոիպոս Միրզախանյանը և Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը կորուստը անվանեցին անդառնալի, երիտասարդները իրենց կյանքը զոհեցին ահաբեկչության դեմ պայքարում խաղաղությունը պահպանելու համար: Այն փաստը, որ զոհվածների շարքում է նաև հայազգի Գիորգի Ադամովը, վկայում է հանուն խաղաղության Վրաստանի բազմազգ հասարակության միակամությունը՝ չարին դիմակայելու, խաղաղությունը ապահովելու պայքարում:

Հոգեհանգստյան արարողությանը ներկա էին Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Լևոն Թորգոմյանը և պաշտոնական այլ անձինք: