1

fb you od

Ախալցխայում մեծ շուքով նշվեց Վարդավառը PDF Տպել Էլ.փոստ

axalcxa

Այս տարի հուլիսի 7-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնեց Վարդավառի տոնը: Տոնի առիթով Ախալցխայի արհեստական լճի ամֆիթատրոնում տեղի ունեցավ շքեղ համերգ՝ նվիրված Վարդավառի տոնին, որին իրենց մասնակցությունն էին բերել նաև տարբեր շրջանների և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի պարային համույթները: Նախքան համերգային ծրագրի սկսվելը, Ախալցխայի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցում Վարդավառի առիթով տեղի ունեցավ տոնական պատարագ, որի ավարտին երիտասարդները եկեղեցու բակում կազմակերպեցին ավանդական ջրոցի:

Մինչև տոնական համերգի մեկնարկելը, Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնը Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին դիմավորեց աղ ու հացով: Վիրահայոց թեմի առաջնորդ եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանն իր խոսքում շնորհավորեց բոլորին Վարդավառի տոնի առթիվ եւ շնորհակալություն հայտնեց նորաստեղծ ծխական խորհրդին՝ համերգի կազմակերպման համար, ինչպես նաեւ Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնին, Ախալցխա ժամանած բոլոր պարային խմբերին եւ տեղական իշխանությանը՝ համերգի կազմակերպման գործում Ծխական խորհրդին օժանդակելու համար:

Տոնական համերգային ծրագրին ներկա էին նաև Ախալցխայի փոխքաղաքապետ Աշոտ Մանասյանը, ծխական խորհրդի ատենապետ Գեւորգ Հակոբյանը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը, Վիրահայոց թեմի առաջնորդի խորհրդական, թեմի իրավաբան Լևոն Իսախանյանը, akhaltskha.net–ի գլխավոր խմբագիր եւ ԱՀԵԿԿ ուսումնական մասի ղեկավար Էդուարդ Այվազյանը, Վիրահայոց թեմի քահանաներ, հոգաբարձուների խորհրդի անդամներ եւ մտավորականներ:

Համերգային ծրագիրը բացեց Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնի «Գոհանամք» երգի ու պարի համույթը, արդեն ախալցխացիների կողմից շատ սիրված պարերով ու երգերով, որից հետո բեմ բարձրացան շրջանի գյուղերի պարային խմբերը եւ անհատ կատարողները:

Համերգին վրացական ազգային երգերով ներկայացավ նաեւ Ախալցխայի հայտնի «Մեսխեթ» երգչախումբը:

Ամֆիթատրոնում հավաքված ժողովրդին շատ դուր եկան Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղի «Վաչիան» համույթի պարային համարները, ինչպես նաեւ հայրենասիրական երգերը, որոնք նոր եռանդ հաղորդեցին համերգին ներկա գտնվող ժողովրդին:

Երեք ժամից ավելի տեւած համերգային ծրագրին առանձնահատուկ փայլ հաղորդեցին և ծրագիրը եզրափակեցին Թբիլիսիի «Հայարտուն» կենտրոնի ելույթները: Կենտրոնի Ջեյրան» պարային համույթը (պարուսույց՝ Սվետլանա Երիցյան, աչքի ընկավ իր կատարումների հայկական ոգով ու պատրաստվածությամբ, ինչը հիացրեց Ախալցխայի հանդիսատեսին: Ներկաների ջերմ ընդունելությանն արժանացան «Հայարտուն» կենտրոնի մենակատարներ Նինա Կարապետյան-Գևորկովայի, Հովհաննես Շահնազարյանի, Անի Ղուշչյանի, Էմմա Պողոսովայի և Աննա Պողոսովայի ելույթները: Տոնական օրն ավարտվեց անջնջելի տպավորություններով:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)