1

fb you od

Բաթումիի հայ երիտասարդները մասնակցում են «Արի տուն» ծրագրին PDF Տպել Էլ.փոստ

baritun

Ամեն տարի Աջարիայի հայ երիտասարդներն ավանդության համաձայն մասնակցում են ՀՀ Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին: Նրանք մեկնում են Մայր հայրենիք, ծանոթանում տեսարժան վայրերին, ապրում հայ ընտանիքներում, մտերմանում աշխարհասփյուռ հայության իրենց հասակակիցների հետ: 2013թ հուլիսի 6-ի գիշերը Երևան մեկնող երիտասարդները Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում մասնակցեցին խոկման կարգին: Նրանք Տեր Արարատ քահանա Գումբալյանի կողմից ստացան օրհնություն: Վերջինս երիտասարդներին հորդորեց Մայր հայրենիքում զգալ ոչ թե որպես պարզ զբոսաշրջիկներ, այլ իբրև ուխտավորներ: