«Հայարտուն» կենտրոնում կայացավ «Վերնատուն» տարեգրքի 9-րդ համարի շնորհանդեսը |
Հուլիսի 7-ին, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնում, կայացավ Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության համանուն տարեգրքի շնորհանդեսը: Վիրահայ ստեղծագործողների Տարեգրքի թվով 9-րդ համարի տպագրությունը, Հայ գրատպության 500-ամյակի շրջանակներում, հովանավորել է ՀՀ Սփյուռքի նախարարությունը: Շնորհանդեսին ներկա էին ինչպես «Վերնատուն» միության Թբիլիսյան կազմակերպության, այնպես էլ Ջավախքից՝ Ախալքալաքի շրջանի Մերենիա և Նինոծմինդայի շրջանի Գանձա, Հեշտիա գյուղերից միության անդամները, ավագ, միջին և երիտասարդ սերնդի ստեղծագործողներ, մտավորականության Շնորհանդեսը բացեց Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը:Անդրադա Տարեգրքի հրատարակությունը շնորհավորեցին «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, բանաստեղծ-թարգմա Հավաքվածների վրա վառ տպավորություն գործեց նախկինում »Վերնատան» անդամ, ներկայումս ՀՀ գրողների միության անդամ բանաստեղծ Միքայել Ախտյանի ելույթը: Ողջունելով ներկաներին, վերջինս կոչ արեց գրել շատ, չկտրվել մայր-հայրենիքից և ծնող ժողովրդից: Իր խոսքը պարոն Ախտյանն ավարտեց սեփական բանաստեղծության ընթերցմամբ: Իր օրհնությունը հղելով հավաքվածներին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ներկաներին շնորհավորեց Հայոց Եկեղեցու օրացույցով Տիրոջ Պայծառակերպությա Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության գրական քարոզչության և մասսայական միջոցառումների բաժնի ղեկավար Ռոզա Զոհրաբյանի ջանքերով շնորհանդեսի ընթացքում տարեգրքից հատվածներ ընթերցեցին և բանաստեղծություն Միջոցառումը համեմված էր ջութակահարուհի Մարիանա Կիրակոզովայի, դաշնակահարներ Էթերի Ծկիփուրիշվիլու և Կարեն Միրզոյանի, «Վանք» պարային համույթի, (պարուսույց՝ Լիանա Կաշավանիձե), թիվ 104 դպրոցի «Փոքրիկ հայեր» երգչախմբի (խմբավար՝ Մարինա Արշակյան) գեղեցիկ կատարումներով:
|