Օգոստոսի 18-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կկայանա Սուրբ Պատարագ՝ նվիրված Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին |
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, օգոստոսի 18-ին կնշի Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Ավանդության համաձայն` Սբ. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթել: Այդ այցելությունների Ս. Կույսի երկրային կյանքի վախճանը Եկեղեցին ննջում և ոչ թե մահ բառով է որակում` հասկանալի դարձնելու նրա երկինք փոխադրված լինելը: Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք և երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը:: Աստվածածնի Վերափոխման տոնը Վիրահայոց Թեմի բոլոր եկեղեցիներում կնշանավորվի Սրբազան Պատարագով: Թբիլիսիում, Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցում, օգոստոսի 18-ին կմատուցվի տոնական Սուրբ Պատարագ: Պատարագիչն է լինելու Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Պատարագից հետո կկատարվի խաղողօրհնեքի արարողություն: Կօրհնվի նաև տարվա ողջ բերքն ու բարիքը:
|