Հրաժեշտ արխիվագետ Սարգիս Դարչինյանին |
Հոկտեմբերի 5-ին, Թբիլիսիում տեղի ունեցավ վաստակաշատ արխիվագետ, թբիլիսահայ ճանաչված ճարտարագետ, Վրաստանի հայկական պատմական կոթողների հետազոտող և մեծ գիտակ Սարգիս (Սերգո) Դարչինյանի հուղարկավորությունը: Առավոտից թբիլիսահայությու Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամ Թբիլիսահայերի թափորը Սարգիս Դարչինյանի դին հետիոտն Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցուց հասցրեց մինչև հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն, որտեղ հրաժեշտի խոսքերով հանդես եկան Թբիլիսիի հայկական հասարակական կառույցների ղեկավարները, մտավորականներ, Սարգիս Դարչինյանին ճանաչողները և նրա գործը գնահատողները: Թաղման արարողակարգից հետո նվիրյալ հայ, վաստակաշատ արխիվագետ Սարգիս Դարչինյանն իր հավերժական հանգիստը գտավ ազգի մեծամեծների կողքին: Երջանկահիշատակ Սարգիս Դարչինյանի հիվանդության ողջ ընթացքում նրա խնամակալությունը և հուղարկավորությա
|