1

fb you od

ՍՐԲՈՑ ԱՎԵՏԱՐԱՆՉԱՑ ՏՈՆԸ ՄԱՌՆԵՈՒԼԻԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ PDF Տպել Էլ.փոստ

lg 

Սուրբ Ավետարանիչների՝ Մատթեոսի, Մարկոսի, Հովհաննեսի և Ղուկասի տոնի օրը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հավատացյալները՝ առաջնորդությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, եղան Մառնեուլիի շրջանի Շահումյան գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ կատարվում են վերանորոգչական աշխատանքներ: Եկեղեցում, հավատացյալների մասնակցությամբ, կատարվեց գոհաբանական աղոթք, ապա հավատացյալներն իրենց աղոթքը բարձրացրեցին եկեղեցու շուտափույթ վերանորոգության ակնկալիքով:

Առաջնորդն իր օրհնությունը բաշխեց նաև շինարար վարպետներին, ովքեր բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքները: Ապա ուխտավորները շարժվեցին դեպի Կարմիր գյուղ, որտեղ 2012թ. կառուցվել և օծվել է Սրբոց Ավետարանչաց մատուռը, և իրենց մասնակցությունը բերեցին Սուրբ պատարագին: Օրվա պատարագիչն էր Մառնեուլիի հայ համայնքի հոգևոր հովիվ Տ. Մովսես քահանա Աշուրյանը:

Դպրաց բաժնի երգեցողությունը կատարեց Թբիլիսիի Սուրբ Գևորգ Առաջնորդանիստ եկեղեցու երգչախումբը: Սրբազան պատարագի ավարտին Թբիլիսիից ժամանած ուխտավորներին և Կարմիր գյուղի հավատացյալներին իր պատգամը հավուր պատշաճի հղեց Սրբազան Հայրը:

Տոնակատարությունն ավարտվեց Կարմիր գյուղի հյուրընկալ համայնքում սիրո ճաշով:

Ուխտագնացությունը հովանավորվել է Թբիլիսիի «Ջազվե» սրճարանի և Գևորգյան ընտանիքի կողմից:

 

IMGP3755  IMGP3847  

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)