Մամզարայում օծվեց նորակառույց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին |
Նոյեմբերի 16-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, օծվեց Մամզարա գյուղի Սուրբ Մեսրոպ Մաշտոց անունը կրող եկեղեցին, մասնակցությամբ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ.Բաբգէն վրդ. Սալբիյանի, Նինոծմինդայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի և Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի: Օծման կարգից անմիջապես հետո մատուցվեց Սբ և Անմահ Պատարագ: Պատարագիչը՝ Տեր Արմաշ քահանա Պողոսյանն էր: Հայ Եկեղեցու օծման կարգը բաղկացած է երկու սրբազան հատվածներից: Առաջինը կատարվում է նախորդ երեկոյան և կոչվում է նավակատիկ` դռնբացեքի արարողություն: Օծվում են 16 սյուները (12 առաքյալները, 2 ավետարանիչները, Պողոս Առաքյալն ու սուրբ Գրիգոր Լուսավորիչը), մկրտության ավազանը, որտեղ կատարվում է մկրտություն և որտեղ մարդը դառնում է վերստին ծնված քրիստոնյա, օծվում են պատկերները, որոնք վերածվում են սրբապատկերի: Եկեղեցին օծվում է սուրբ մյուռոնով: Սբ. Մեսրոպ Մաշտոց Եկեղեցին կառուցվել և շրջակա տարածքը բարեկարգվել է բարերարությամբ ռուսաստանաբնակ գործարար Հակոբ Խաչատրյանի: Եկեղեցու բարերարը մանկուց ցանկացել է, որ հայրենի Մամզարա գյուղը գործող ու բարեկարգ Եկեղեցի ունենա: Եվ ահա այսօր իրականություն դարձավ նրա վաղեմի երազանքը: Ջավախքի ընդհանուր փոխանորդ Տ.Բաբգէն վրդ. Սալբիյանը բարձր գնահատեց բարերարին, փոխանցելով նրան օրհնության գիր և Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգությունը»: «Մամզարեցիներն իրենց մեջ ունենալով Հակոբ Խաչատրյան բարերարը` հիմքը դրեցին այս գեղեցիկ եկեղեցուն : Օրվա խորհուրդը շատ մեծ է, գիտենք ժողովուրդն ինչքան դժվար է ապրում, բայց այս ամեն դժվարությունների մեջ մտածում են նաև հոգևոր կյանքի մասին: Թող այս հոյակերտ Եկեղեցին օրհնաբեր լինի»,- իր խոսքում նշեց Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Նինոծմինդայի շրջանի Մամզարա գյուղը բազմամարդ էր: Սուրբ արարողությանը ներկա էին տեղական իշխանության մարմինները՝ շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանը,շրջա Վիրահայոց թեմի առաջնորդին և Ջավախքի ընդ. առաջնորդական փոխանորդին մամզարեցիները դիմավորեցին գյուղասկզբին աղ ու հացով և ավանդական դհոլ զուռնայի հնչյունների ներքո: Հիրավի ուրախություն էր թևածում Մամազարայում: Վերջապես Մամազարա գյուղն էլ ունեցավ Աստծո տաճար, որի մասին երազել էին մի քանի սերունդ: Նորակառույց եկեղեցում երազել էին մկրտվել գյուղացիները: Ջավախքում իսկապես հոգևոր վերազարթոնք է: Հայրենանվեր ու երախտապարտ բազում ջավախքցիների բարերարությամբ կառուցվում և վերակառուցվում են նորանոր եկեղեցիներ: Սա նաև Սամցխե-Ջավախք տարածաշրջանում հոգևոր ծառայությունը բերող քահանաների քրտնաջան ու սրտացավ աշխատանքի արդյունքն է, գլխավորությամբ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ.Բաբգէն վրդ. Սալբիյանի : Սբ.Մեսրոպ Մաշտոց Եկեղեցու օծման ավարտին կատարվեց ավանդական մատաղի օրհնություն և հյուրասիրություն Հիշեցնեք, որ ամիսներ առաջ Նինոծմինդայի շրջանի Մամզարա գյուղում հանդիասպետությամ
|