1

fb you od

Սահմանափակ կարողություններով անձանց աշխատանքների ցուցահանդես – վաճառք Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

1

Նոյեմբերի 15-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կազմակերպվեց հաշմանդամ անձանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Այն Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, կազմակերպել էին «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միությունը և Վրաստանի «Առանձնահատուկ հոգատարության կարիք ունեցող մարդկանց համար» միությունը՝«Մենք տարբեր ենք, թերևս կարողունակ ենք» ընդհանուր նախագծի շրջանակներում:

«Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունը ցուցահանդես-վաճառքին ներկայացնում էր ծրագրերի մենեջեր Ռուզաննա Սարգսյանը: Բարեգործական այս կազմակերպությունն իր շուրջը համախմբում է առողջական խնդիրներ ունեցող անձանց: Կազմակերպությանը կից գործում է ուսումնարան, որտեղ հաշմանդամներին ուսուցանվում է արվեստ և սովորեցնում են տարբեր արհեստներ: Կազմակերպությունը հաճախ է մասնակցում նման միջոցառումների, ինքն էլ նախաձեռնում է ուսումնարանի սաների ձեռքի աշխատանքերի ցուցահանդես-վաճառքներ: Այս ցուցահանդես-վաճառքը նրանց առաջին արտագնա միջոցառումն էր, չհաշված Մոսկվայում հաշմանդամների աշխատանքների փառատոնին մասնակցությունը: Հայաստանից ժամանած հյուրերը իրենց հետ բերել էին գեղանկարչական աշխատանքներ, ասեղնագործության նմուշներ, փայտեգործական և գորգագործական աշխատանքներ:

Գլխավոր մենեջեր Նանա Լոմաձեի գլխավորությամբ աշխատանքներ էր ներկայացրել նաև Վրաստանի «Առանձնահատուկ հոգատարության կարիք ունեցող մարդկանց համար» միությունը, որը ծառայում է մտավոր զարգացման խանգարումներով անձանց և ընդգրկում է նրանց աշխատանքային թերապիայում: Նրանք ներկայացրել էին բուրավետ մոմեր, փայտե տախտակներ, խոհանցային իրեր և խաղալիքներ, բլոկնոտներ, բացիկներ:

Ցուցահանդես-վաճառքի այցելուների շրջանում էին «Հանուն համատեղ իրատեսական փոփոխությունների» կազմակերպության խորհրդատու Ռուտա Կասաբլանկան, «Մատչելի միջավայր բոլորի համար» շարժման նախագահ Գուրամ Չխեիձեն, Վրաստանում «Բարի Սամարացի» կազմակերպության փոխհամակարգող Կարեն Երիցյանը և ուրիշներ:

Վրաստանում «Բարի սամարացի» կազմակերպության անունից ցուցահանդես-վաճառքի մասնակիցներին փոխանցվեցին նվերներ:
 

IMGP5928 IMGP5932 IMGP5938  

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)