Երկու քաղաքեպետեր այցելեցին Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցի |
Դեկտեմբերի 15-ին, երկօրյա պաշտոնական այցով Թբիլիսի ժամանեց Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: Այցելության առաջին օրը, երկու մայրաքաղաքների՝ Երևանի և Թբիլիսիի առաջին դեմքերը և նրանց ուղեկցող անձինք այցելեցին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի: Պարոն Գիգի Ուգուլավան և պարոն Տարոն Մարգարյանը և հայկական պատվիրակության անդամներ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը, Ավագանիներ Արմեն Երեմյանը, Սերգեյ Մկրտչյանը, Նատալիա Լափաուրին, լրատվական բաժնի ղեկավար Հարություն Հակոբյանը, Վրաստանում ՀՀ դեսպանի խորհրդական Արտակ Կալաչյանը և մյուսները ներկա գտնվեցին հայոց եկեղեցում Վիրահայոց թեմի առաջանորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամ Հավարտ Սբ. Պատարագի բարձրաստիճան հյուրերին բարի գալստյան խոսքով դիմեց Թեմակալ Առաջանորդը: Սրբազան Հայրը արժևորեց դարերի խորքից եկող երկու հինավուրց քաղաքների բարեկամական փոխհարաբերությու Թեմակալ առաջնորդը երախտագիտության խոսքեր ուղղեց Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավային, ընդգծելով հատկապես «Հայարտուն» կենտրոնի կառուցման գործում քաղաքապետարանի և նրա ղեկավարի աջակցությունը: Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը գոհունակության խոսքեր ուղղեց Երևանի քաղաքապետին, ում հայրենանվեր և գործիմաց ղեկավարությամբ, օր-օրի գեղեցկանում ու նոր փայլ է ստանում Համայն հայության մայրաքաղաքը: Այնուհետև հյուրերը այցելեցին «Հայարտուն» կենտրոն, որտեղ նրանց դիմավորեցին Վիրահայոց թեմի հովանու ներքո գործող ստեղծագործական միությունների ղեկավարները, հոգաբարձուների խորհրդի անդամները: Հյուրերը եղան Սբ. Մովսես Խորենացու անվան նախակրթարանում, տնօրեն՝ Եվգենյա Մարկոսյան: Փոքրիկները մեծարգո հյուրերին դիմավորեցին Վրաստանի և Հայաստանի հանրապետության պետական օրհներգների կատարմամբ, որից հետո հյուրերը Սուրբ Եղիա Մարգարեի անվան Կիրակնօրյա վարժարանում ականջալուր եղան մայրենիից կտրված տարբեր տարիքի մարդկանց հայերեն և վրացերեն արտասանությանը: Երկու մայրաքաղաքները ներկայացնող հյուրերը հետաքրքրությամբ դիտեցին Գալուստ Գյուլբենկյան սրահում կազմակերպված «Դիմանկար-XXI» ցուցահանդեսը, որը »Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, նախաձեռնել էր «Վրաստանի հայ նկարիչների միությունը (նախագահ՝ Մերուժան Շահումյան) և Վրաստանի նկարիչների մի քանի միությունները: Պարոնայք Գիգի Ուգուլավայի և Տարոն Մարգարյանի հետ հանդիպումը բացեց Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի պատասխանատու և «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը: Նա անդարադարձ կատարեց կենտրոնի անցած ուղուն, կարևորելով 15 խմբակների գոյությունը, շուրջ 600 աշակերտների ամենօրյա այցը կենտրոն, «Հայարտուն» կենտրոնի ակտիվ մասնակցությունը Թբիլիսոբա տոնահանդեսին և Հայաստանի Հանրապետությունո Թբիլիսիի քաղաքապետ պարոն Գիգի Ուգուլավան դիմելով ներկաներին, խոսեց այս քաղաքի բազմազգ բնակչության և թբիլիսեցի լինելու հպարտության մասին: Նա արժևորեց հայ և վրացի քրիստոնյա ժողովուրդների դարավոր բարեկամությունը և ոգեկոչեց շարունակել առաջընթացը պատմականորեն ձևավորված ժողովուրդների բարեկամության ուղիով: Այնուհետև Երևանի քաղաքապետը կարևորեց այն, որ երկու մայրաքաղաքների համագործակցությո Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը բարձր գնահատելով երկու քաղաքապետերի այցելությունը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի և «Հայարտուն» կենտրոն, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավային նվիրեց թբիլիսահայ ճանաչված գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցի հին Թիֆլիսի տեսարաններով կտավները: Թբիլիսիի քաղաքապետը, Երևանի իր գործընկերը և պատվիրակության անդամները դիտեցին Փոնիջալայում նորերս բացված ապակու վերամշակման գործարանը, որը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիիշերին , հագեցած է ժամանակակից սարքավորանքով: Ձեռնարկությունը ստեղծվել է հայ-վրացական ներդրումներով,գո Նույն օրը Թբիլիսիի քաղաքապետը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ցույց տվեց Հին Թիֆլիսի թաղամասը և Աբանոթուբանին:
|