Երկրորդային նյութերից պատրաստված տոնածառերի ցուցահանդես-մրցույթ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում |
Դեկտեմբերի 21-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ հերթական միջոցառումը, որը «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ նախաձեռնել էին Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը (նախագահ՝ Սուսաննա Խաչատրյան) և կենտրոնի գեղագիտական դաստիարակության խմբակը (ուսուցչուհի՝ Թամար Սուլխանիշվիլի): Գեղեցիկ զարդարված դահլիճը այցելուներին խոստանում էր հետաքրքիր անակնկալ: Պատերին փակցված էին կենտրոնի գեղագիտական դաստիարակության խմբակի սաների տարբեր թեմաներով ստեղծված նկարներ, իսկ կենտրոնում գեղեցիկ դասավորված էին այն աշխատանքները, որոնք պատրաստել էին մրցույթ –փառատոնի մասնակիցները: Դեռևս երկու ամիս առաջ «Հայարտուն» կենտրոնը հանդես եկավ բնապահպանական մի նախաձեռնությամբ. կազմակերպել երկրորդային իրերից պատրաստած ամանորյա տոնածառերի ցուցահանդես – մրցույթ: Առաջարկը հետաքրքրություն առաջացրեց դպրոցականների շրջանում և ստանալով գեղագետ ուսուցչուհու խորհուրդ-ցուցում Ցուցահանդես-մրցո Ներկայացվեցին թղթե անձեռոցիկներից, պլաստմասե գդալ-պատառաքաղնե Գեղեցիկ դասավորված յուրահատուկ տոնածառերը մեծ հետաքրքրությամբ դիտեցին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Միրզախանյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, նկարիչներ Մերուժան Շահումյանը, Մարինա Խաչատուրովան, տիկնիկագործ Ժաննա Դավթյանը, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր, որոնք հիացմունքով չէին թաքցնում իրենց զարմանքը հեղինակների անսահման երևակայության կապակցությամբ: Իսկ մրցատյանը, որի կազմում էին խմբավար Մարիա Աբուլյանը, կրթական բաժնի պատասխանատու Եվգենյա Մարկոսյան, «Հայարտան« համակարգող Լևոն Չիդիլյանը, որոշեց հաղթողներին ու բաշխեց մրցանակային տեղերը: Երրորդ տեղը գրավեց թիվ 104 դպրոցի աշակերտ Դավիթ Միսակյանը, երկրորդ տեղին արժանացավ թիվ 103 դպրոցի աշակերտուհի Դիանա Մինասյանը, իսկ առաջին տեղի մրցանակը տրվեց «Ինտելեկտ» դպրոցի աշակերտ Նիկա Բեժանովին: Ոչսովորական միջոցառմանը առանձին փայլ հաղորդեցին Ներսես Շնորհալի պատանեկան երգչախմբի և լատինական պարերի շնորհալի կատարող Նանա Ուրիգաևայի ելույթները: Հետաքրքիր նախաձեռնությունը
|