1

fb you od

Ջավախքի «Սբ. Խաչ» եկեղեցում նշվեց Սուրբ Սարգսի տոնը PDF Տպել Էլ.փոստ

Akhalqalaq 

Փետրվարի 14-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Սուրբ Սարգսի տոնը` Երիտասարդների օրհնության օրը: Սուրբ Սարգիս զորավարն ամենասիրված սուրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:

Փետրվարի 14-ին Ջավախքի գործող բոլոր եկեղեցիներում նշվեց Սբ Սարգսի տոնը: Տոնական օրը Ախալքալաքի Սբ Խաչ եկեղեցում սկսվեց ժամերգությամբ:

Օրը կրկնակի տոնական էր: 2014 թվականի խաչքավոր Տեր և Տիկին Սվետա և Պետրոս Գրիգորյանների կողմից եկեղեցուն նվիրաբերվեց Սբ. Սարգսի սրբապատկերը: Այս երկար տարիներ սպասված իրադարձությանը ջավախքցիները շատ էին սպասել, վերջապես կատարվեց երիտասարդների փափագը և Ախալքալաքի Սբ Խաչ եկեղեցում իր տեղը զբաղեցրեց Սբ Սարգսի սրբապատկերը:

Ջավախքի հոգևոր դասի կողմից կատարվեց սրբապատկերի օծման կարգ, որից հետո մարդիկ հուզմունքով և սրտի թրթիռով խաչակնքվում և համբուրում էին սրբապատկերը:

Հավարտ երեկոյան ժամերգության Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանը իր բարեմաղթանքն ուղղեց Սբ Սարգսի տոնին և իր օրհնությունն ու գնահատանքը բերեց եկեղեցու նվիրատուին:

Ջավախքում Սբ Սարգսի տոնը բացառիկ եկեղեցական տոներից է, որը տասնյակ հազարավոր երիտասարդների համախմբում է հայ եկեղեցու շուրջ: Ընդունված ավանդույթի համաձայն, այդ օրը երիտասարդները հեռու և մոտիկ գյուղերից ու բնակավայրերից ուղևորվում են դեպի Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի Սբ Սարգիս անունը կրող եկեղեցին: Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Ավանդույթի համաձայն երիտասարդներին բաժանվեցին աղաբլիթներ և Սբ Խաչ եկեղեցու բակում սիրահարների և նորապսակների համար Ջավախքի ընդհանուր առաջնրդական փոխանորդության կողմից օդապարիկներ բարձրացվեցին դեպի երկինք: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք էին նվիրում:

Սուրբ Սարգիս Զորավարի անունը կրող Ջավախքի բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ: Օրվա պատարագիչներն էին՝ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը, Տեր Տաթև քահանա Մարուքյանը, Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանը և Տեր Արմաշ քահանա Պողոսյանը:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)