Սեբաստացի քառասուն մանկանց հիշատակության օրը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Կատարվեց ժամերգություն |
Մարտի 29-ին՝ Սեբաստացի սուրբ քառասուն մանկանց հիշատակության օրը, Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում կատարվեց երեկոյան ժամերգություն: Հավարտ ժամերգության հոգևոր հայրերի կողմից կատարվեց բուսական յուղի ավանդական օրհնություն, որը հավատացյալները տարան իրենց տները: |