Գեղանկարչի, խեցեգործի և խճանկարչի արհեստավարժությունը Գարեգին Միրզոևի ստեղծագործություններում |
Ապրիլի մեկին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ցուցասրահում բացվեց թբիլիսահայ ճանաչված նկարիչ Գարեգին Միրզոևի աշխատանքների անհատական ցուցահանդեսը, որը կազմակերպել էր Վրաստանի հայ նկարիչների միությունը «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ: Ցուցահանդեսին ներկայացված էին շնորհաշատ արվեստագետի յուղաներկ, խեցեգործական և խճանկարչական աշխատանքները: Ցուցահանդեսը բացեց Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն,«Հայարտու Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը, ներկայացնելով Գարեգին Միրզոևի ստեղծագործական ուղին, նրա գեղանկարչություն Վրաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ռոման Սուխիշվիլին, անդրադարձ կատարելով Միրզոև արվեստագետների ընտանիքին, խոսեց ճանաչված գծանկարիչ Գրիգորի մասին, ում ձեռքի տակ աճել է այսօր արդեն ճերմակահեր Գարեգին արվեստագետը: Ելույթ ունեցողները արժևորեցին գույների, չափի ու ձևի հիանալի ներդաշնակությամբ ստեղծված նրա բնանկարները, նատյուրմորտները, խեցեգործության ու խճանկարչության նմուշները: Հավարտ միջոցառման Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և բարեմաղթանքները Գարեգին Միրզոևին՝ նրա ստեղծագործական աշխարհը ի ցույց հասարակության ներկայացնելու կապակցությամբ: Վաստակաշատ և բազմակողմանի տաղանդով օժտված ստեղծագործողը արժևորեց գեղանկարչության թբիլիսյան դպրոցի ազդեցությունը իր արվեստի վրա: Նա երախտագիտություն Ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի 10-ը:
|