1

fb you od

2014թ.-ին լրացավ 1915թ. հայոց Մեծ եղեռնի 99 ամյա տարելիցը PDF Տպել Էլ.փոստ

batumi

Ապրիլի 23-ին և 24-ին Բաթումիի հայ համայնքում կատարվեցին միջոցառումներ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելու համար:

Ապրիլի 23-ին Սուրբ Փրկիչ եկեղեցու, Վիրահայոց թեմի Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, հոգևոր դասի մասնակցությամբ, կատարեց հանգստյան ժամերգություն, որից հետո եկեղեցու բակում մատուցվեց հոգեհանգստյան պաշտոն` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերին: Արարողությանը ներկա էին Բաթումիում գործող ՀՀ Գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, Գլխավոր հյուպատոսության երկրորդ քարտուղար Արմեն Գրիգորյանը, երիտասարդներ և հավատացյալներ: Այնուհետև տեղի ունեցավ մոմավառություն: Հոգևոր դասի, հայ երիտասարդական շարժման առաջնորդությամբ տեղի ունեցավ մոմերով և ճրագներով երթ: Մասնակիցները Սուրբ Փրկիչ եկեղեցուց քայլեցին դեպի ծովափ, ընթացքում կանգ առնելով Թուրքիայի հյուպատոսության առջև: Ծովափին երիտասարդները վառեցին 12 օդապարիկներ, որոնք խորհրդանշում էին Արևմտյան Հայաստանի 12 վիլայեթները, որտեղ տեղի էին ունեցել ջարդեր: Նշենք, որ այսպիսի երթ Բաթումիում կատարվում էր առաջին անգամ:

Ապրիլի 24-ին Տեր Արարատ քահանա Գումբալյանի հանդիսավորությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ` նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին: Եկեղեցու բակում հոգեհանգստյան պաշտոնից հետո ծաղիկներ դրվեցին խաչքարի դիմաց`եղեռնի զոհերի հիշատակին:

Այնուհետև Բաթումի Առաջին երաժշտական դպրոցում Սուրբ Փրկիչ եկեղեցու «Աղբյուր» երգչախմբի, կիրակնօրյա դպրոցի և հայկական դպրոցի սաների մասնակցությամբ տեղի ունեցավ գրական-երաժշտական երեկո՝ նվիրված Հայոց Մեծ եղեռնի 99ամյա տարելիցին:

 

736259 536112729838877 8700481012522038198 o 10011588 536113086505508 8166004883241034966 o 10258359 536112889838861 9167622845041017117 o 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)