Ղազարոս Աղայանի ծննդավայրում մեծարվեց գրող-մանկավարժի հիշատակը |
Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության (նախագահ՝ Գևորգ Սնխչյան) նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, մայիսի 3-ին Բոլնիսի շրջանի Բոլնիս գյուղում նշվեց ավանդական աղայանական տոնը: Հայ մեծ գրող Ղազարոս Աղայանի ծննդավայր էին ժամանել պատվիրակությունն Բակում տեղադրված գրողի արձանը զարդարվեց ծաղիկներով: Այցելուների կողմից անվանի մանկավարժի արդեն 50-տարի գործող տուն-թանգարանը և գրադարանը դիտելուց հետո, տոնական միջոցառումը բացեց Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ, աղայանական օրվա նախաձեռնող և անընդմեջ իրականացնող Գևորգ Սնխչյանը: Միջոցառմանը ելույթ ունեցան և Աղայան մեծ մանկավարժի, գրողի, հասարակական գործչի և հրապարակախոսի գործունեության մեծարման, հայ և վրաց ժողովուրդների բարեկամության հարատևության խոսք ասացին ելույթ ունեցող տեղական իշխանությունների ներկայացուցիչներ Միջոցառման վարողը Աղայանի տուն-թանգարանի գրադարանին և տեղի հանրային դպրոցին փոխանցեց նոր հրատարակված գրքերի օրինակներ: Գյուղի բնակչությանը շնորհավորելով աղայանական ավանդական տոնակատարության կապակցությամբ, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը վարեց միջոցառման գեղարվեստական մասը, որին իրենց գեղեցիկ ասմունքով մասնակցեցին տեղի դպրոցի սաները, ինչպես նաև Թբիլիսիից ժամանած երգիչ-կատարողներ Ղազարոս Աղայանը ծնվել է 1840 թվականի ապրիլի 16-ին, Բոլնիսի շրջանի Բոլնիս-Խաչեն գյուղում: Սովորել է Թբիլիսիում, Ներսիսյան դպրոցում: 1867 թվականից նվիրվել է մանկավարժական և գրական գործունեությանը: Գրել է բանաստեղծություն
|