Թբիլիսիում կկայանա համերգ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին և ք. Շուշիի ազատագրմանը |
2014 թվականի մայիսի 9-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնը կազմակերպում է համերգ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին և ք. Շուշիի ազատագրմանը: Հարկ է նշել, որ Հայրենական մեծ պատերազմում զոհվել են հազարավոր վրացիներ, հայեր, ադրբեջանցիներ և այլ ազգերի ներկայացուցիչներ: Մեր պարտքն է հարգել նախնիների հիշատակը: Նմանատիպ միջոցառումներ անընդմեջ կազմակերպվում են վերջին ութ տարիների ընթացքում ք. Թբիլիսիում և Վրաստանի տարբեր տարածաշրջաններում: Չնայած «Հայարտուն» կենտրոնի և ArtHall դահլիճի վարչության միջև ձեռք բերված պայմանավորվածության, միջոցառումից մի քանի ժամ առաջ, համերգային դահլիճի վարչության խոսքերով, Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության ճնշման տակ, նրանց հարկ եղավ մերժել դահլիճի տրամադրումը: Դեռևս երեկ, Վրաստանում ադրբեջանական համայնքի անդամները, այդ թվում Վրաստանի խորհրդարանի ազգությամբ ադրբեջանցի պատգամավորները, պահանջում էին արգելել համերգը, սպառնալով հետևանքներով: Այդպիսով, նրանց կողմից տեղ էր գտնում Վրաստանի հայ համայնքի մշակութային իրավունքի ոտնահարում: Մենք անհանգստացած ենք նրանով, որ Ադրբեջանը ցուցադրում է իր շահերը թելադրելու ուրվագծեր, ձեռնարկում է Վրաստանի՝ հարևան ժողովրդավարական պետության քաղաքացիների իրավունքը ոտնահարելու փորձեր: Կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին՝ տալ համապատասխան գնահատական ադրբեջանական պաշտոնական անձանց կողմից Վրաստանի ներքին գործերին միջամտելու փորձերին և երաշխավորել իր քաղաքացիների, անկախ նրանց ազգային ծագումից, համապարփակ իրավունքների իրացումը, ինչպես նաև կանխարգելել Ադրբեջանի և նրան ասոցացված անձանց՝ Վրաստանի քաղաքացիների շրջանում ազգամիջյան թշնամանքի փորձերը: Վերջում նշենք, որ, չնայած Ադրբեջանի ներկայացուցիչների և Վրաստանում նրանց հովանավորյալների փորձերին,համեգը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին և ք. Շուշիի ազատագրմանը, տեղի կունենա ք. Թբիլիսիում, 2014 թվականի մայիսի 9-ին: Դիմում ենք Վրաստանի իշխանություններին ՝ ապահովել տվյալ միջոցառման մասնակիցների և հանդիսատեսի անվտանգությունը: |