1

fb you od

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը անհանգստացած է Վրաստանում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ընտրովի վերաբերմունքից PDF Տպել Էլ.փոստ

is

2014 թվականի մայիսի 18-22-ը Վրաստան այցելեց ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների գծով Գլխավոր կոմիսար Նավի Պիլլեյը: Այցի շրջանակներում կոմիսարը հանդիպեց երկրի նախագահի, վարչապետի, արդարադատության , արտաքին գործերի և ներքին գործերի նախարարների և այլոց հետ: Այցի նպատակն էր քննարկել երկրում մարդու իրավունքների իրավիճակը: Մայիսի 21-ին, Վիրահայոց թեմի իրավական հարցերի բաժնի ղեկավար Լևոն Իսախանյանը տեղեկացրեց կոմիսարին խորհրդային ժամանակաշրջանում կրոնական փոքրամասնություններից բռնագրավված գույքը վերադարձնելու ոլորտում խտրականության մասին: Ի պատասխան տիկին Պիլլեյը նշեց, որ ինքը անհանգստացած է երկրում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ պետական մարմինների ընտրովի վերաբերմունքից և Վրաստանի իշխանություններին կոչ արեց հետամուտ լինել ստանձնած միջազգային պարտականությունների կատարմանը և հարգել սեփական Սահմանադրության հակախտրական դրույթները:

 

Հանդիպման տեսագրություն