Մեկօրյա զվարճալի հանգիստ բնության գրկում |
Վիրահայոց թեմի երիտասարդական հարցերի բաժնի նախաձեռնությամբ (տնօրեն՝ Վալերի Բադալյան) ս.թ. հունիսի 8-ին կազմակերպվեց արշավ դեպի բնություն: Թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միության 40-ից ավելի անդամներ, բաժնի աշխատակիցների գլխավորությամբ, երթուղային ավտոմեքենաներով ուղևորվեցին մայրաքաղաքից ոչ հեռու, անտառի գրկում տեղադրված Ցխվարիճամիա բացօթյա համալիր, որտեղ անմոռաց և ուրախ անցկացրեցին կիրակնօրյա հանգիստը: Բաժնի աշխատակիցները մանրակրկիտ պատրաստվել էին արշավին: Նրանց կողմից իրականացված հետաքրքիր մտահղացումների և նախաձեռնած միջոցառումների արդյունքում հանգիստը բնության գրկում դարձավ զվարճալի: Կազմակերպված մրցութային խաղերը, որին ընդգրկված էին արշավի բոլոր մասնակիցները, ընթանում էին համառ մրցակցությամբ, իսկ հաղթողները պարգևատրվում էին խորհրդանշական և ծիծաղաշարժ մրցանակներով: Հայկական ավանդական խորովածի պատրաստումը ուղեկցվեց տեղանքում տարածվող երգ- երաժշտությամբ և մասնակիցների բարձր տրամադրությամբ: Արշավի մասնակիցները բնության գրկում անցկացրած անմոռանալի օրը եզրափակեցին հայկական ավանդական շուրջպարով: Նույն օրը երեկոյան Եկեղեցասեր երիտասարդաց միության անդամները վառ տպավորություններ
|