1

fb you od

Կիրակնօրյա դպրոցների շրջանավարտները Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ ստացան հայերենի գրաճանաչության վկայականներ PDF Տպել Էլ.փոստ

kiraknorya

Ընթացիկ տարվա հունիսի 13-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ մատուցված երեկոյան ժամերգությանը, ներկա էին Թեմի հայերենի ուսուցման «Սբ. Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա և «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոցների 2013-2014 ուսումնական տարվա շրջանավարտները, նրանց ծնողները և բազում հավատացյալներ: Հավարտ ժամերգության ներկաներին խոսքով դիմեց Թեմակալ առաջնորդը:

Անդրադարձ կատարելով փորձությունների միջով անցած, սակայն հավատքը և պետականությունը պահպանած հայ ժողովրդի հազարամյա պատմությանը, Սրբազան Հայրը կարևորեց մայրենի լեզվի իմացության և Հայոց Եկեղեցուն նվիրվածության գործոնը: Արժևորելով 20 տարի առաջ երջանկահիշատակ Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի նախաձեռնությամբ՝ Վիրահայոց թեմում հիմնադրված մեկօրյա դպրոցի առաքելությունը, Վազգեն Սրբազանը բարձր գնահատեց ներկայումս Թբիլիսիում գործող «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա և «Սուրբ Եղիա Մարգարե» կիրակնօրյա դպրոցների գործունեությունը, որտեղ ամեն տարի մայրենիից կտրված շուրջ 200 հայորդիներ, ուսուցչուհիներ Թամարա Գաբոյանի և Ռոզա Զոհրաբյանի, «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսուչ Գևորգ սարկավագ Անտոնյանի նվիրական աշխատանքի արդյունքում, սովորում են մեսրոպատառ հայերենը, իրազեկվում ազգի և Եկեղեցու պատմությանը: Թեմակալ առաջնորդը հորդորեց բոլոր շրջանավարտներին՝ չկտրվել Հայոց Եկեղեցուց, ընդգրկվել «Հայարտուն« կենտրոնի գործունեությանը:

Հոգևոր առաջնորդը գնահատանքի խոսքեր ուղղեց Վիրահայոց թեմի կրթական բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանին, ում անմիջական ղեկավարությամբ հաջողությամբ ընթացան ավարտական և փոխադրական քննությունները ինչպես Թբիլիսիի կիրակնօրյա և շաբաթօրյա դպրոցներում, այնպես էլ Բաթումիում գործող «Սբ.Մեսրոպ Մաշտոց» և Քոբուլեթիի «Վռամշապուհ» մեկօրյա դպրոցներում:

Այնուհետև Թբիլիսիի հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցների թվով 50 շրջանավարտներ Թեմի առաջնորդի աստվածահաճո օրհնությամբ ստացան երկամյա դասընթացն ավարտելու վկայականներ:

IMGP9935 IMGP9976 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)