Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի ներկայացուցիչները մասնակցեցին «Summer Together» նախագծին |
2014 թվականի մայիսի 31-ից հունիսի 10-ը Վիրահայոց թեմից մի խումբ երիտասարդներ մասնակցեցին Summer Together փոխանակման ծրագրին, որը Եվրամիության ֆինանսական աջակցությամբ իրականացվեց Հայաստանի Ջերմուկ հանգստավայրում: Նախագծում ընդգրկված էին Ֆրանսիայից, Էստոնիայից, Վրաստանից և Հայաստանից ժամանած շուրջ 30 երիտասարդներ: Վրաստանը, մասնավորապես Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնը, ներկայացնում էին՝ Ռեվիկ Կարապետյանը, Լանա Ադամյանը, Միլենա Գալուստովան, Էլենե Ջարիաշնելին, Դիանա Պարոնյանը, Դիանա Հովհաննիսյանը և Մարինա Սարգսյանը: Ծրագրի նպատակն էր ոչձևական կրթության սկզբունքի հիման վրա երիտասարդներին սովորեցնել թիմում աշխատելու, օտար և անծանոթ մարդկանց հետ լեզու գտնելու և այլ խնդիրներ լուծելու ստեղծագործական մոտեցումները: Ուսուցման ծրագիրը ներառնում էր սեմինարներ, քննարկումներ, միջմշակութային երեկոներ, աշխատանք խմբում, տարբեր խաղեր և առաջադրանքներ: Կարևորություն էր տրվում նաև շնորհանդեսներ կազմակերպելուն և նախագծեր կազմելուն, որոնք օժանդակում են անկախ մտածելակերպի և լիդերության գծերի զարգացմանը: Երիտասարդները սովորում էին նաև ամառային ճամբար կազմակերպելու վարպետությունը: Նախագծի աշխատանքային լեզուն անգլերենն էր: Վրաստանի թիմը արժանիորեն ներկայացրեց իր երկիրը և «Հայարտուն» կենտրոնը: Այլ երկրների ներկայացուցիչներ Նախագծի տպավորիչ պահերից էին «Տաթևի թևեր» ճոպանուղին և ուխտագնացություն |