Բաթումի Սբ.Փրկիչ եկեղեցու երիտասարդական բաժնի հետ հանդիպումները կլինեն շարունակական |
Վիրահայոց թեմի Բաթումի «Սբ.Փրկիչ» եկեղեցու երիտասարդական բաժնի աշխատանքներին օժանդակելու նպատակով, ս.թ. հունիսի 14-15-ին այնտեղ էր գտնվում Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանը: Վերոնշյալ բաժնի աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո, նա հանդիպումներ ունեցավ Բաթումի հայ երիտասարդական տարբեր խմբերի ներկայացուցիչներ Տեղի երիտասարդների կողմից արվեցին՝ հավատացյալների շրջանում տարբեր սոցիալական ծրագրերի, բարեգործական միջոցառումների իրականացման ցանցը ընդարձակելու առաջարկություննե Եկեղեցու երիտասարդական թևի աշխատանքներին իրատեսորեն օժանդակելու նպատակով որոշվեց առավել ակտիվ երկու երիտասարդների մի քանի օրով գործուղել Թբիլիսի, տեղում թեմի աշխատանքների գործավարությանը և երիտասարդական բաժնի գործունեությանը ծանոթանալու նպատակով, ինչպես նաև Բաթումիի երիտասարդներին ընդգրկել Ծերովանիում նախատեսված երիտասարդ առաջնորդների խորհրդաժողովի աշխատանքներին: Որոշվեց նման հանդիպումները դարձնել շարունակական: |