1

fb you od

Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցեց Վրաստանի նախագահի` կրոնական համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը PDF Տպել Էլ.փոստ

gh 

2014 թվականի հոկտեմբերի 20-ին, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպեց կրոնական համայնքների ղեկավարների հետ:

Հանդիպմանը ներկա էր նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Զրույցի թեման կնոջ նկատմամբ բռնության վերջին ժամանակներս հաճախակի դարձած փաստերն էին և դրանց կանխարգելումը: Երկրի առաջին դեմքը լսեց այդ կապակցությամբ հոգևոր առաջնորդների կարծիքները, թե ինչպես կարելի է կարգավորել նշված հիմնախնդիրը:
Հանդիպմանը Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը կարևորելով հարցի լրջությունը, հանդես եկավ հետևյալ առաջարկություններով.
Առաջին՝ դատական ընթացակարգերում, որտեղ քննվում են ընտանեկան հարցերը, անհրաժեշտ է ընդգրկել նաև հոգևորականներին,
Երկրորդ՝ պետության օգնությամբ եկեղեցիներին հնարավորություն տրվի ունենալու համապատասխան թվով հոգևորականներ, ովքեր հին եկեղեցական ավանդության համաձայն, կլինեն ծխական քահանաներ և ընտանիքի մտերիմը: Լինելով ընտանիքի վստահելի անձը, նրանք կնպաստեն ընտանիքի ամրության գործին: Այդպիսի օրինակներ կան Արևելքում գործող հայկական համայնքներում:
Երրորդ՝ հնարավորություն տրվի դպրոցներում աշխատել ավագ դասարանցիների հետ և դպրոցի հետ միասին նրանց կրթել հոգևոր դաստիարակությամբ,
Չորրորդ՝ հեռուստաալիքներով ավելի շատ ցուցադրել դրականը, բարին, ինչպես որ շաբաթներ առաջ կոչով հանդես եկավ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը:
Վրաստանի նախագահ պարոն Մարգվելաշվիլին ինչպես Վիրահայոց թեմի առաջնորդի, այնպես էլ կրոնական համայնքների մյուս առաջնորդների առաջարկներն ընդունեց և հանձնարարեց ազգային փոքրամասնությունների հարցերով իր խորհրդական Սոֆիո Շամանիդիին՝ բոլոր առաջարկները ի մի բերել և ներկայացնել նախագահին:
Նախագահն առաջարկեց, որ նմանատիպ հանդիպումները լինեն շարունակական, կարևորելով Պետության հետ համատեղ կրոնական համայնքների համագործակցությունը հասարակության մեջ առկա խնդիրների լուծման գործում:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)