Խորհրդարանի անդամ Զաքարիա Քուցնաշվիլին հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչներին |
2014 թվականի հոկտեմբերի 27-ին, Վրաստանի խորհրդարանում կայացավ Վրաստանի խորհրդարանի անդամ, «Վրացական երազանք» կառավարող կոալիցիայի լիդերներից մեկի՝ Զաքարիա Քուցնաշվիլու հանդիպումը Վրաստանի հայ հասարակայնության ներկայացուցիչների հետ: Հանդիպումը նվիրված էր կառավարող կոալիցիայի վարած քաղաքականության և երկրի հայ հասարակայնության հետ կապված հարցերին: Հանդիպումը կազմակերպել էր «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնը՝ «Բաց հասարակություն - Վրաստան» հիմնադրամի կողմից հովանավորվող «Քաղաքական մասնակցություն երկխոսության միջոցով» նախագծի շրջանակներում: Նախագծի էջն է. www.ardzagank.ge Պարոն Քուցնաշվիլին ներկայացրեց իշխանության ղեկի մոտ գտնվող կառավարող կոալիցիայի կողմից երկու տարվա ընթացքում ձեռք բերված նվաճումները և պատասխանեց ներկաների հարցերին: Նա գոհունակությամբ նշեց Նորաշեն եկեղեցու վերականգնման աշխատանքների մեկնարկումը: Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ Ներկաների կողմից բարձրացվեցին հայերի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի և պետական իշխանության մարմիններում հայկական ծագումով Վրաստանի քաղաքացիներին անբավարար ներկայացնելու հետ կապված հարցեր: |