1

fb you od

Վիրահայոց թեմի ներկայացուցիչները շնորհավորեցին Չեխիայի Հանրապետության ազգային տոնը PDF Տպել Էլ.փոստ

logot

 

Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը և Գևորգ սարկավագ Անտոնյանը, Վրաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թոմաս Պերնիցկու հրավերով, ընթացիկ տարվա հոկտեմբերի 28-ին ներկա գտնվեցին Չեխիայի Հանրապետության ազգային տոնին, հանրապետության 96-րդ տարեդարձին նվիրված երգեհոնային երաժշտության երեկոյին: Միջոցառումը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Պողոս-Պետրոս կաթոլիկական առաջնորդանիստ եկեղեցում, որտեղ ներկա էին Վրաստանում գործող դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները:

Երեկոյի ընթացքում երգեհոնի հրաշալի կատարումներով հանդես եկավ երաժիշտ Մարտին Մաքսմիլյան Կայզերը: Նա կատարեց Եվրոպայի տարբեր երգահանների ստեղծագործություններից, արժանանալով ներկա հասարակության ջերմ ընդունելությանը:

Հավարտ միջոցառման, Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը դեսպան Պերնիցկուն փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի շնորհավորանքները և բարեմաղթանքները և նվիրեց գեղեցիկ սրբապատկեր: