Վրաստանի կոմպոզիտորների միության դահլիճում տիրում էր Թիֆլիսյան մուսան |
«Թիֆլիս, դու մուսա ես» այս վերնագիրն էր կրում 2014 թվականի հոկտեմբերի 25-ին, Վրաստանի կոմպոզիտորների միության դահլիճում կայացած գեղեցիկ երեկոն, որը նախաձեռնել էր Թբիլիսիում ճանաչված արվեստագետ և հայտնի նմուշահավաք Ալեքսեյ Պիրադովը՝ Վրաստանի կոպոզիտորների Միության և Վրաստանի հայերի միության աջակցությամբ: Միջոցառմանը ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, բանաստեղծ-թարգմա Միջոցառումն իր ներկայությամբ պատվել էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուրի Վարդանյանը: Բացելով միջոցառումը՝ պարոն Պիրադովը խոսեց իր մտահղացման և միջոցառման գաղափարի մասին, որն էր իսկական թբիլիսյան ոգով գրված թբիլիսահայ հայտնի բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանի սիրելի քաղաքին նվիրած բանաստեղծություն Միջոցառման ընթացքում հնչեցին վրաց հայտնի երաժիշտներ Վաժա Ազարաշվիլու, Կախա Ցաբաձեի և Գոգա Շավերզաշվիլու երաժշտությամբ, երգի վերածված Անահիտ Բոստանջյանի չորս բանաստեղծություն Տոնական օրվան համահունչ ելույթներ ունեցան երաժիշտներ Գոգա Շավերզաշվիլին, Անրի Մերաբովը, Մարիաննա Ասրիևան, Քրիստինե և Ռեգինա Մերաբովաները: Բարձր ընդունելության արժանացան դաշնամուրային դպրոցի խոստումնալից աշակերտներ Էլենե Շավերզաշվիլու և Սերգեյ Մարկոսյանի ելույթները: «Թբիլիսոբա» տոնի շրջանակներում կայացած միջոցառումն ավարտվեց Վաժա Ազարաշվիլու անկրկնելի կատարումներով: |