Հայտարարություն 2014 թվականի մարդահամարի վերաբերյալ |
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սիրելի զավակներ, 2014 թվականի նոյեմբերի 5-19-ը Վրաստանում անցկացվում է մարդահամար: Սա կարևոր իրադարձություն է երկրի համար: Կոչ ենք անում ձեզ, մարդահամարի ընթացքում, միանշանակ արտահայտել և ընդգծել ձեր պատկանելությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ նշելով այդ համապատասխան թերթիկում: Թող Աստված պահպանի ձեզ և համայն Վրաստանը: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյան |