1

fb you od

Վիրահայոց թեմի Սուրբ Էջմիածին եկեղեցու նստավայրում կայացավ կրոնական խորհրդի հերթական հանդիպումը PDF Տպել Էլ.փոստ

meeting of the Board of religions

2014 թվականի դեկտեմբերի 3-ին Վիրահայոց թեմի առաջնորդի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու նստավայրում կայացավ Վրաստանի կրոնական խորհրդի անդամների հերթական հանդիպումը:Հանդիպմանը մասնակցում էին Անդրկովկասի լատինական կաթոլիկների առաքելական վարչության առաջնորդ Գերաշնորհ Տեր Ջուզեպպե արքեպիսկոպոս Պազոտտոն, Վրաստանում Ավետարանական-Բապտիստական Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Մերաբ եպիսկոպոս Գափրինդաշվիլին, Վրաստանում Ավետարանական-լյութերական Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Տեր Հանս Իոահիմ եպիսկոպոս Կիդերլենը և Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Հանդիպմանը քննարկվեց 2015 թվականին կայանալիք էկումենիկ աղոթքի կազմակերպման հարցը: Որոշվեց էկումենիկ աղոթքն անցկացնել հունվարի 23-ին, ժամը 16:00-ին՝ Լյութերական եկեղեցում:

Խորհրդի անդամների քննության առարկա էր նաև խորհրդային ժամանակաշրջանում կրոնական կազմակերպություններին հասցված վնասի մասնակի փոխհատուցման համար հատկացված միջոցների հարցը: Այդ կապակցությամբ որոշվեց դիմել Վրաստանի կրոնական հարցերով պետական գործակալությանը միջոցների հատկացման հարցը խորհրդային ժամանակաշրջանում կրոնական կազմակերպությունների անշարժ գույքի վերադարձման (ռեստիտուցիա) հարցից սահմանազատելու խնդրանքով:

Քննարկվեցին նաև Բնակչության համընդհանուր մարդահամարի անցկացման ժամանակ Վրաստանի քաղաքացիների կրոնական պատկանելությունը նշելիս բացահայտված հիմնախնդիրները: Խորհուրդը որոշեց դիմել Վրաստանի վիճակագրական գործակալությանը տեղեկացնելով այն մասին, որ մարդահամարը Վրաստանի կրոնական փոքրամասնություններին վստահություն չի ներշնչում և կասկածի տակ է դնում մարդահամարի արդյունքների օբյեկտիվությունը:

Այլ եկեղեցիների հավատացյալներին Ուղղափառ Եկեղեցու կողմից , այսպես կոչված վերամկրտության հիմնախնդրի կապակցությամբ որոշվեց կազմակերպել հանդիպում Վրաստանի Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչների հետ: Քննարկվեց նաև կրոնական կազմակերպությունների ունեցվածքի վերադարձման մասին Վրաստանի օրենսդիր մարմիններին դիմելու հարցը:

Անդրկովկասի լատինական կաթոլիկների առաքելական վարչության առաջնորդ Գերաշնորհ Տեր Ջուզեպպե արքեպիսկոպոս Պազոտտոն,հոգևոր եղբայրներին իրազեկեց Քրիստոնեական Միասնության աջակցության գծով Պապի խորհրդի նախագահ Նորին Պայծառափայլություն Կարդինալ Կուրտ Կոխի Վրաստան կատարելիք այցի մասին:

Հանդիպմանը որոշվեց դեկտեմբերի վերջերին կրկին հավաքվել Վիրահայոց Թեմի նստավայրում և 2015 թվականի համար խորհրդի նախագահությունը փոխանցել Վրաստանում Ավետարանական-լյութերական Եկեղեցուն:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)