Քահանայից ժողով Վիրահայոց թեմում |
2014 թվականի դեկտեմբերի 22-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Վարդան Ջինիշյանի անունը կրող սրահում տեղի ունեցավ թեմի հոգևոր դասի տարեվերջյան ամփոփիչ ժողովը: Ժողովին մասնակցում էր Թեմի հոգևոր դասը: Ժողովը սկսվեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մատուցած աղոթքով: Ժողովը նախագահում էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ատենապետությամբ Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի: Թեմի առաջնորդը հաշվետու խոսքով ամփոփ կերպով ներկայացրեց 2014 թվականի ընթացքում կատարված աշխատանքները և ժողովականներին հայտնեց, որ Վրաստանի կառավարությանն է ներկայացվել երկրի խորհրդայնացումից առաջ Վրաստանում գործող հայկական եկեղեցիների ցանկը՝ այն Թեմին վերադարձնելու խնդրանքով: Ժողովում քննարկվող հիմնական թեմաներից էին տեղերում հոգևոր, մշակութային, քրիստոնեական կրթության զարգացումը: Անդրադարձ եղավ 2015 թվականին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում համայնքային միջոցառումների կազմակերպման, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մայր հայրենիքի կողմից նախատեսվող ծրագրերին մասնակցության հարցին: Քննարկվեցին նաև կազմակերպչական հարցեր, կապված հոգևոր դասի կարգապահական խնդիրներին: Հընթացս ժողովի Թեմակալ առաջնորդը և փոխառաջնորդը պատասխանեցին քահանաներին հուզող հարցերին: Ժողովին իր մասնակցությունն էր բերել նաև թեմի իրավական հարցերի և համագործակցությա Վերլուծական հարցերի և հասարակայնության հետ կապերի կենտրոնի ղեկավար Միլենա Օգանեսյանը ներկայացրեց Թեմի գործունեության հետ կապված վերջերս անցկացված հարցումների արդյունքները: Իսկ Վրաստանի հայազգի քաղաքացիների հաշվառման ղեկավար Ինեսա Սարուխանյանը ժողովականներին ծանոթացրեց Թեմի կողմից նախաձեռնած Վրաստանի հայազգի քաղաքացիների հաշվառման գործընթացին: Առաջարկություն եղավ ինչպես Սամցխե-Ջավախքի փոխառաջնորդությո Ներկաները դրական արձագանքեցին կատարված աշխատանքներին: Ժողովի ավարտին Վիրահայոց Թեմի առաջնորդի և փոխառաջնորդի կողմից հոգևոր դասին տրվեցին առաջադրանքներ՝ տեղերում համապատասխան աշխատանքներ անցկացնելու համար:
|