Վիրահայոց թեմի եկեղեցիներում ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ Կոնդակը |
2014 թվականի դեկտեմբերի 28-ին, հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի, Վիրահայոց թեմի Սամցխե Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության, Քվեմո Քարթլիի և Բաթումիի գործող բոլոր եկեղեցիներում և հոգևոր հովվություններում ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամ Հավարտ Սուրբ Պատարագի Սրբազան Հայրը եկեղեցու հավատացյալներին ներկայացրեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում համայնքի կողմից նախատեսվող հիմնական ծրագրերը: Թեմակալ առաջնորդը նաև շնորհավորեց հավատացյալներին գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առիթով: |