1

fb you od

Նռնօրհնեք Վիրահայոց թեմի եկեղեցիներում PDF Տպել Էլ.փոստ

Nur 

2014 թվականի դեկտեմբերի 31-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հաստատված օրհնության նոր կարգի համաձայն, Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության, Քվեմո Քարթլիի տարածաշրջանի և Բաթումիի գործող Եկեղեցիներում կատարվեց նռնօրհնեքի արարողություն:

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում հոգևոր դասի բոլոր անդամների մասնակցությամբ և հավատացյալ հոտի ներկայությամբ տեղի ունեցավ Ժամերգություն և Գոհաբանական մաղթանք:

Հավարտ հոգևոր արարողության Եկեղեցու ծառայող Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը դիմելով հավատացյալներին, խոսեց նռնօրհնեքի խորհրդի մասին,բացատրելով, որ հայկական ավանդության մեջ նուռը` իբրև ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի և առատության իմաստը: Հոգևոր Հայրը բացատրեց նաև Քրիստոնեական խորհրդաբանության մեջ նռան՝ Հիսուս Քրիստոսի հեղած արյան խորհրդապատկերը լինելը, հավելելով, որ նռան հատիկների պես Եկեղեցու անդամները շատ ու բազմատեսակ են, սակայն պատված են նռան նման պինդ կեղևով` միավորված մեկ Եկեղեցու մեջ:

Այնուհետև Հոգևոր հայրերը օրհնեցին հավատացյալների բերած նռները: Հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը հավատացյալներին հորդորեց ամեն տարի Ամանորի գիշերը` ժամը 00.30-ին, մասնակցել Հայոց Եկեղեցիներում նռնօրհնեքի արարողությանը և շնորհավորեց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով:

Հավատացյալները օրհնված նռներով, ամանորյա տոնական տրամադրությամբ վերադարձան իրենց տները:

IMGP0085 IMGP0076 IMGP0098 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)