Միքայել Հովսեփյան. հայ պարարվեստի նվիրյալը |
Վիրահայության շրջանում ճանաչված անուն, վաստակաշատ պարուսույց Միքայել Հովսեփյանն իր ողջ գիտակցական կյանքը նվիրել էր հայրենիքից դուրս հայ մշակույթի պահպանության և զարգացման գործին: Երջանկահիշատակ «Պարի Միշան» իր առաքելությունը տեսնում էր մատաղ սերնդի մոտ դեպի հայկական պարարվեստը սեր առաջացնելու, նրանց խրոխտ, իր բովանդակությամբ հայրենաշունչ, նաև նազելի հայոց պարը սովորեցնելու մեջ: Սակայն չարագործի ձեռքով կազմակերպված պայթյունը, որ 1994 թվականին տեղի ունեցավ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնում, նրա համար դարձավ ճակատագրական: Պայթյունի զոհ դարձավ հանրաճանաչ պարուսույց Միքայել Հովսեփյանը... Միքայել Հովսեփյանի հիշատակին էր նվիրված Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սարահում կազմակերպված երեկոն, որ տեղի ունեցավ սույն թվականի հունվարի 31-ին: Լեփ-լեցուն դահլիճում տեղեր էին զբաղեցրել Միքայել Հովսեփյանի ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները, ճանաչողները, սաները: «Հայկական «Բերդ» պարի մեղեդու ներքո դահլիճում տարածվեց երջանկահիշատակ Միքայել Հովսեփյանի ձայնը, որ գրանցվել էր նրա հոբելյանի կապակցությամբ, և որից ընդամենը մեկ տարի հետո կտրվեց նրա կյանքի թելը: «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը բացելով երեկոն, Միքայել Հովսեփյանին անվանեց իսկական ազգային գործիչ, ով իրեն նվիրել էր Վրաստանում հայ ազգային մշակույթի, ի մասնավորի պարարվեստի պահպանմանն ու զարգացմանը: Այնուհետև իրար հաջորդեցին Միքայել Հովսեփյանի աշակերտների, գործընկերների, ճանաչողների ու ծանոթների հուշերը նրա մասին, արժևորելով նրա լավ ընկերոջ, հոգատար ծնողի, ընտանիքի նվիրյալի, մեծ հայասերի, մշակույթի անխոնջ ծառայի հատկանիշները, բարձր գնահատելով նրա նվիրվածությունը իր երեխաներին, իր ժողովրդին, սիրած գործին: Միքայել Հովսեփյանը գործունեության նպատակ ընտրելով հայ երեխային հայկական պարը սովորեցնելը, օրվա ընթացքում հասցնում էր լինել քաղաքի տարբեր մասերում գտնվող հայկական դպրոցներում, անցկացնել պարի դասերը, որոնց ընթացքում ծնողական հոգատարությամբ, բայց և մանկավարժի խստությամբ սովորեցնում էր տարբեր պարերի ճիշտ կատարումները, հող հարթում՝ դեպի արհեստավարժությո Բանախոսների հուզախառն ելույթները ընդմիջվում էին Միքայել Հովսեփյանի հեղինակած և այժմ նրա աշակերտուհի, պարուսույց Լիանա Կաշավանիձեի կողմից վերականված պարերը «Վանք» պարային համույթի կատարմամբ, Միքայել Հովսեփյանի տասնյակ տարիների գործընկեր, դհոլահար Ռոբերտ Կաշավանիձեի և դուդուկահար Իվանե Մկրտչյանի «Հայարտան» դհոլի և դուդուկի խմբերի կատարումներով: Վերջում երջանկահիշատակ պարուսույցի դուստր Գայանե Հովսեփյանը երախտագիտության խոսքեր ուղղեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավարությանը՝ համայնքային գործիչների հուշ-երեկոների միջոցով նրանց հիշատակը մոռացության ծածկույթից հանելու և սերունդներին փոխանցելու համար և շնորհակալություն հայտնեց հոր՝ Միքայել Հովսեփյանի նվիրումը արժևորելու և երեկոն կազմակերպելու համար: Դահլիճում կրկին տարածվեց հայկական «Քոչարին», որը Միքայել Հովսեփյանը երեխաներին ուսուցանում էր որպես հայ ժողովրդի միասնությունն ու անպարտելիություն |