Թբիլիսիում կայացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի տարածաշրջանային Վրաստանի հանձնախմբի 5-րդ նիստը |
2015 թվականի փետրվարի 12-ին, Թբիլիսիում, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում, կայացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային Վրաստանի հանձնախմբի 5-րդ նիստը՝ ընդլայնված կազմով: Բացի հանձնախմբի անդամներից, նիստի աշխատանքին հրավիրված էին նաև Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանային վարչությունների և Սակրեբուլոների նախագահները: Նիստի աշխատանքն իր ներկայությամբ պատվել էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուրի Վարդանյանը: Հանձնախմբի անդամները դիտեցին կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացված «Հարյուր լուսանկար» խորագրով ցուցահանդեսը, որի ցուցանմուշների էլեկտրոնային տարբերակը «Հայարտուն» կենտրոնին տրամադրել է Երևանի Հայոց Ցեղասպանության թանգարան – ինստիտուտը (տնօրեն՝ Հայկ Դեմոյան): Այս ցուցահանդեսով Վիրահայոց թեմում մեկնարկեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների շարքը: Ընդլայնված նիստը աղոթքով բացեց հանձնախմբի նախագահ, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սրբազան Հայրը ներկայացրեց նիստի օրակարգը, որից հետո քննարկվեցին հանձնախմբի ծրագրերը և միջոցառումները: Ջավախքում նախատեսված ծրագրերի մասին խոսեցին շրջանային մարմինների առաջին դեմքերը: Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորները ներկայացրեցին Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ իրենց ծրագրած աշխատանքները: Միջոցառումներ են կազմակերպելու նաև Վիրահայոց Թեմը, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնը, «Վրաստան» թերթը, հասարակական կազմակերպություն Ընդլայնված նիստում քննարկվեց նաև ՀՀ քաղաքացիություն ունենալու պատճառով Վրաստանի քաղաքացիությունի Քննարկվեց նաև հանձնախմբի կազմի փոփոխության հարցը: Ընդլայնված նիստի աշխատանքը ամփոփեց դեսպան Յուրի Վարդանյանը: Որոշվեց հաջորդ նիստը հրավիրել մարտի 2-ին:
|