Անահիտ Բոստանջյան. Հայ և վրաց գրականությունները կամրջող բանաստեղծ, թարգմանչուհի |
2015 թվականի փետրվարի 17-ին, Թբիլիսիում, Գրողների տանը կայացավ ճանաչված բանաստեղծ, թարգմանչուհի, ժամանակակից հայ գրական անդաստանում իր ուրույն տեղը հաստատած, արձակ և չափածո գործերի հեղինակ, թարգմանական գրականության մեծավարպետ, հայ և վրաց գրականությունների շաղկապման գործի նվիրյալ Անահիտ Բոստանջյանի ծննդյան 65 և գրական գործունեության 40 –ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Գեղեցիկ դահլիճում հավաքվել էին վրաց գրականության ճանաչված դեմքեր, Անահիտ Բոստանջյանի ստեղծագործությու Երեկոն իր ներկայությամբ պատվել էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Դահլիճում տեղեր էին զբաղեցրել նաև Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, տարբեր հրատարակչություն Հոբելյանական երեկոն բացեց բանաստեղծուհի Մաղվալա Գոնաշվիլին՝ այն որակավորելով որպես սիրո և ժողովուրդների բարեկամության տոնահանդես: Ընթերցվեցին Անահիտ Բոստանջյանին հղած Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուրի Վարդանյանի շնորհավորական ուղերձը: Բարձրաձայնվեցին նաև Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի, Թբիլիսիի քաղաքապետարանի մշակույթի բաժնի ղեկավար Իա Մաքացարիայի և շնորհավորական ուղերձները: Վրաստանի գրողների միության նախագահ Ռևազ Միշվելաձեն, ընդհանրացնելով իրենց ճակատագրով, պատմության մատենագրությամբ, ավանդույթ-սովորություններո Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը շնորհավորեց տաղանդաշատ բանաստեղծուհուն, մաղթելով հավատքով լի առաջընթաց, նորանոր բարձունքների նվաճում և մեծ թարգմանչուհուն նվիրեց Ջիովաննի Վեփվախեի հին թիֆլիսյան մոտիվով գեղանկարը: Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի անունից բանաստեղծուհուն «Երևան» և «Թբիլիսո» երգերով շնորհավորեց «Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախումբը: 40-գրքերի հեղինակ նաև լրագրող, հրապարակախոս, «Կամուրջ» տարեգրքի խմբագիր Անահիտ Բոստանջյանին հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը պահպանելու, խորացնելու և զարգացնելու գործում նվիրական աշխատանքի համար երախտիքի խոսքեր ասացին բանաստեղծ Ջանսուղ Չարկվիանին, «Ցիսկարի» ամսագրի խմբագիր Բաղաթեր Արաբուլին, բանաստեղծ Մզիա Խեթագուրին, գրող Ռևազ Ադամիան, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը , գրող Բադրի Քութաթելաձեն, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, պրոֆեսոր Էմմա Ախտյանը,պատմաբան Նորայր Բաղդասարյանը և ուրիշներ: Անահիտ Բոստանջյանի հոբելյանական երեկոն իրենց ելույթներով գեղեցկացրեցին երաժիշտ Վաժա Ազարաշվիլին, երգչուհի Իրմա Սոխաձեն, հոբելյարի թոռնուհի Լիզա Թորոսյանը: Իսկ Հենրիխ Պետրոսյանը կատարեց բանաստեղծուհու խոսքերով գրված երգը: Երեկոն դարձավ հայ և վրաց գրականություններ |