1

fb you od

Հովհաննես Շիրազը մեծարվեց իր հայրենաշունչ ստեղծագործությունների ծաղկաքաղով PDF Տպել Էլ.փոստ

104 

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահը, ընթացիկ տարվա մարտի 19-ին հյուրընկալեց Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցի աշակերտներին, ուսուցչական կազմին, տնօրինությանը: Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին Հովհաննես Շիրազի հայրենաշունչ բանաստեղծությունների ծաղկաքաղը դպրոցը նվիրել էր Հայոց մեծ բանաստեղծի ծննդյան 100-ամյակին : Գրական-երաժշտական մոնտաժը նախաձեռնել էր դպրոցի հայոց լեզվի և գրականության վաստակաշատ ուսուցչուհի Կարինե Հովհաննիսյանը, մասնակցում էին 10-րդ դասարանի աշակերտները: Միջոցառումը ներկայացվել էր դպրոցի հանդիսասրահում և տպավորությունն ու արձագանքն այնքան մեծ էր, որ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի տնօրենի առաջարկությամբ այն ներկայացվեց թբիլիսահայ համայնքի առավել լայն շրջանին:

Միջոցառումն իր ներկայությամբ պատվել էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Դահլիճում տեղեր էին գրավել ծնողներ, ուսուցիչներ, Շիրազի հայրենաշունչ պոեզիայի երկրպագուներ:

Մեկը մյուսին հաջորդեցին ժողովրդական մեծ բանաստեղծի հայրենիքին, հայոց լեզվին, մորը նվիրված բանաստեղծությունները, նաև կորցրած Մասիսի, հայրենազրկված հայության, հայոց մեծ վշտով տառապող պոետի հոգու ցավը, Անին տեսնելու, Մասիսի ստորոտին հանգչելու մորմոքն ու անկատար իղձն արտահայտող չափածո գործերը:

Հուզառատ ասմունքը համեմված էր Հովհաննես Շիրազի խոսքերով երգերի նույնքան գեղեցիկ կատարումներով: Շիրազի քնարական, հայրենաշունչ բանաստեղծությունները դահլիճի մթնոլորտը դարձրին Հայոց Ցեղասպանության զոհերի 100-րդ տարելիցի հիշատակին մայր հայրենիքի, հայ ժողովրդի անցած մահասարսուռ ճանապարհի անդրադարձ:

Ամփոփելով միջոցառումը,Վիրահայոց թեմի առաջնորդը, Հովհաննես Շիրազին անվանեց ժողովրդի գաղափարախոսն ու գաղափարաբանը, ում պոեզիան ձոն է մայրենի լեզվին, քրիստոնյա հավատքին, բազմադարյա մշակույթին, նվիրական հայրենիքին, իսկ միջոցառումը՝ նաև սերունդների վերածնունդ և ոգեկոչում: Սրբազան Հայրը գնահատանքի խոսքեր ուղղեց հայկական կրթօջախի տնօրեն Իրինա Ժամկոչյանին, ուսուցչուհի Կարինե Հովհաննիսյանին և գրական-երաժշտական մոնտաժին մասնակցող բոլոր աշակերտներին:

Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը «Հայարտան» կողմից 104-րդ հանրային դպրոցին նվիրեց Գրիգոր Նարեկացու սրբապատկերը, իսկ 10-րդդասարանցիներին՝ հայագիտական խաղերով գրքեր:

IMGP0027 IMGP0035 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)