1

fb you od

Վրաստանի հանձնախմբի արտագնա նիստը Ջավախքում PDF Տպել Էլ.փոստ

IMG 7779 

2015 թվականի մարտի 27-ին, կայացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային Վրաստանի հանձնախմբի արտագնա հերթական նիստը, որը գումարվեց Սամցխե Ջավախքի Ախալքալաքի շրջանային վարչության շենքում:

Թբիլիսիից ժամանած հանձնախմբի անդամներին Ախալքալաքում միացան տեղի, Նինոծմինդայի, Ծալկայի անդամները, Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներ Սամվել Պետրոսյանը և Հենզել Մկոյանը, ինչպես նաև շրջանային ժողովների և վարչությունների նախագահները:

Հանձնախմբի անդամներին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում դիմավորեց Վիրահայոց Թեմի Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգեն վարդապետ Սալբիյանը և ապա Սուրբ տաճարում տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն ի հիշատակ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի:

Մինչև նիստի աշխատանքն սկսելը, հանձնախումբը Վիրահայոց թեմի առաջնորդի և Սամցխե Ջավախքի առաջնորդական փոխանորդի հետ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կատարեցին հոգեհանգստյան կարգ տեղի Սուրբ Խաչ եկեղեցում:

Արտագնա նիստը բացեց հանձնախմբի նախագահ, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սրբազան Հայրը խոսեց կատարված աշխատանքների մասին և մանրամասն ներկայացրեց հետագա գործունեության ծրագրերը:

Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորները հանձնախմբի անդամներին տեղեկացրեցին իրենց կողմից կատարված աշխատանքների մասին :

Հանձնախմբի անդամները հորդորեցին պատգամավորներին շարունակել աշխատանքը Վրաստանի իշխանությունների հետ Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ:

Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանային իշխանությունները ժողովականներին ներկայացրեցին շրջաններում նախատեսվող միջոցառումները:

Հանձնախմբի նախագահը տեղեկացրեց նվիրատուների միջոցներով տպագրված լուսանկարների և պատրաստած դրոշներ մասին և դրանք փոխանցեց շրջաններին, որպեսզի ըստ անհրաժեշտության տեղերում կազմակերպվի Ցեղասպանության ոճրագործությունը ներկայացնող նկարների ցուցադրություն: Նիստի ընթացքում հանձնախմբի անդամ Լևոն Չիդիլյանը մեկնաբաեց Հայոց Ցեղասպանության դրվագները պատկերող լուսանկարները և բացատրեց դրանց ցուցադրության կարգը:

Նիստին մասնակցող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ժողովականներին ներկայացրեցին Նինոծմինդայի և Ախալքալաքի հասարակության կողմից հավաքված ստորագրությունները՝ տեղական շրջանային ժողովներին ներկայացնելու և տեղական մակարդակով Հայոց Ցեղասպանությունը ընդունելու և դատապարտելու պահանջով:

Նիստի ընթացքում վերստին կարևորվեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական միջոցառումների առանցքային գաղափարաբանությունը հիշողությունը, պահանջատիրությունը, երախտապարտությունը և վերածնունդը դարձնելու հարցը: Նիստում քննարկվեցին նաև միջոցառումների անցկացման նյութական ծախսերը:

Տպավորիչ էր իրենց պատրաստած անմոռուկի նշաններով Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի սաների՝ ժողովականներին Ցեղասպանությունը դատապարտող մանկական պահանջով թերթիկներ բաժանելը:

Նիստից հետո ներկաները այցելեցին Ախալքալաքի երիտասարդական կենտրոն: Շենքի մոտ հյուրերին դիմավորեց Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների համակարգող Արտակ Գաբրիելյանը:Հյուրերը շրջայց կատարեցին երիտասարդական կենտրոնի շենքում , որից հետո ներկա գտնվեցին ասմունքի խմբակի գրական-երաժշտական հանդեսին::

Բարձր գնահատելով երիտասարդական կենտրոնի հայրենանվեր գործունեությունը, Վիրահայոց թեմի առաջնորդը խոստացավ օժանդակել երիտասարդական կենտրոնի գործունեությանը:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)