Օծվեցին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու գլխավոր մուտքի դռները |
2015 թվականի ապրիլի 19-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, հավարտ կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագի, կատարվեց հինավուրց տաճարի գլխավոր մուտքի դռների օծման կարգ: Ծիսակատարությանը ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը և ՀՀ փաստաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր Դավիթ Մանթաշյանը: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամ Իր օրհնությունը բաշխելով Եկեղեցու բակում հավաքված հավատացյալների հոծ խմբին, Թեմակալ առաջնորդը գնահատանքի խոսքեր ուղղեց քրիստոսասեր հայորդիներին, ում բարերարությամբ էլ ավելի գեղեցկացավ ու շքեղացավ հայոց եկեղեցին Հավլաբար թաղամասում: Սրբազան Հայրը օրհնության գիր փոխանցեց Ռոլանդ Նալբանդյանին և Ռուդիկ Առաքելյանին և Թեմի կողմից նվիրեց ճանաչված գեղանկարիչ Թենգիզ Միքոյանցի Թբիլիսյան պատկերով և նատյուրմորտ յուղաներկ կտավները: Վազգեն Սրբազանը գնահատանքի խոսքեր ուղղեց նաև վարպետներ Միհրան Դիլբարյանին և Բեսարիոն Նեմսաձեին, Սոսո Սաջաիային, Ռոբերտ Իսախանյանին, Կարեն Երիցյանին և Գևորգ սարկավագ Անտոնյանին, ում անբասիր աշխատանքի շնորհիվ կարճ ժամանակամիջոցում իրականացվեցին Եկեղեցու մուտքի վերանորոգման և շքեղաշուք դռան կանգնեցման աշխատանքները: Թբիլիսահայ հավատյալներին շնորհավորանքի խոսքով դիմեց ՀՀ փաստաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր Դավիթ Մանթաշյանը:
|