2015 թվականի մայիսի 9-ին, «Եվրոպայի շաբաթ» ծրագրի շրջանակներում, Վրաստանի Ազգային Խորհրդարանային գրադարանում կայացավ Վրաստանի արտաքին գործերի նախարար տիկին Թամարա Բերուչաշվիլու հանդիպումը երկրի տարբեր բուհերում սովորող ուսանողների հետ: Հանդիպմանը Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի ուսանողների հետ աշխատանքների համակարգող Նինա Սերոպովայի գլխավորությամբ մասնակցեցին նաև Վրաստանի տարբեր բուհերում սովորող հայազգի ուսանողները:
Հանդիպման ընթացքում երկրի արտգործնախարարը խոսեց Եվրամիության հետ այցեհրավիրային կարգի ազատականացման, Վրաստանի Եվրոպային ինտեգրման հարցերի շուրջ: Նախարար Բերուչաշվիլին շոշափեց նաև «Օտարերկրացիների և առանց քաղաքացիության անձանց իրավական վիճակի մասին» օրենքում մտցված փոփոխությունները:
Վրաստանի արտգործնախարարը պատասխանեց նաև ուսանողների կողմից առաջադրված հարցերին, որոնք վերաբերում էին Եվրամիությանը Վրաստանի անդամակցության հեռանկարներին:
|