1

fb you od

Բեկանեմ շանթեր, Կոչեմ ապրողաց.... PDF Տպել Էլ.փոստ

asmunq 

Այս խորագիրն էր կրում Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Ասմունքի խմբակի բաց դասը, որը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Գալուստ Գյուլբենկյան դահլիճում 2015 թվականի մայիսի 12-ին ներկայացվեց գրական-երաժշտական մոնտաժ, որտեղ դպրոցահասակ 13 հայ պատանիներ ու աղջիկներ իրենց հուզումնալից ասմունքով, ներկաներին տեսանելի դարձրեցին այն օրերի արհավիրքը, որի զոհը դարձավ մեկ ու կես միլիոն հայ: Ուսուցչի՝ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի դերասան Սամվել Էլբակյանի անդուլ և մանրակրկիտ աշխատանքի արդյունքում, գրական մոնտաժի մասնակիցները սահուն խոսքով, մտածված շեշտադրությամբ և չթաքնված հուզմունքով կարողացան հանդիսականներին մեկ անգամ կրկին ներկայացնել Հայոց Եղեռնի մահասարսուռ օրերը, անմեղ մարդկանց. երեխաների, կանանց ու տարեցների դաժանաբար նահատակության պատկերները, հայի լուսավոր մտքի ոչնչացմանն ուղղված թուրք ենիչերիների ծրագրերն ու անմարդկային գործողությունները:

Հիշատակի միջոցառումը ուղեկցվում էր Աիդա Բազոյանի կողմից հայ դասական երաժշտության կենդանի կատարումներով, առավել տպավորիչ դարձնելով ասմունքողների խոսքը:

Միջոցառմանը ներկա էին թեմի հոգևոր սպասավորներ Տեր Հուսիկ քահանա Հարությունը և Տեր Մանոուկ քահանա Զեյնալյանը, «Հայարտուն» կենտրոնի աշխատակազմը, ծնողներ, ուսուցիչներ:

Ամփոփելով բաց դասը՝ «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը շնորհակալության խոսքեր ուղղեց ուսուցչին՝ կատարած աշխատանքի համար, որի արդյունքը խմբակի սաների բարձր մակարդակի ասմունքն էր: Բաց դասը կայացած անվանեցին և բարձր գնահատական տվեցին իրենց ելույթներում Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը և Սուսաննա Խաչատրյանը, կարևորելով միջոցառման խորագրի համահունչ լինելը դասի նպատակին: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)