1

fb you od

Բարի սամարացիների նվերները Իսանի շրջանի երեխաներին PDF Տպել Էլ.փոստ

samaraci 

2015 թվականի հունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Թբիլիսիի Նոդար Դումբաձեի անվան պատանի հանդիսատեսի պետական թատրոնում, կայացավ հանդիպում մայրաքաղաքի Իսանի շրջանի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հետ: Երեխաների տոնը շնորհավորելու էին եկել Վրաստանի խորհրդարանի անդամներ Ռուսլան Պողոսյանը, Իլիա Ջիշկարիանին , Իսանի շրջանի գամգեբելի Վախտանգ Քիզիղուրաշվիլին, Իսանի շրջանային բյուրոյի ղեկավար Նինո Կվարացխելիան, բյուրոյի անդամներ Պավլե Նադիբաիձեն, Նանա Ամիրեջիբին, Մամուկա Գոգսաձեն շրջանային պիար-ծառայության պետ Էլենե Դադիանին և ուրիշներ:

Բազմամարդ դահլիճում հավաքված դեռահասներին և նրանց ծնողներին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքերով դիմեցին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Ռուսլան Պողոսյանը, Իլիա Ջիշկարիանին և Իսանի շրջանային բյուրոյի ղեկավար Նինո Կվարացխելիան: «Բարի Սամարացին Վրաստանում» միջազգային բարեգործական ընկերության լոկիստիկայի համակարգող, Վիրահայոց թեմի վարչական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը երեխաների համար բերել էր տարբեր երկրներից ուղարկված նրանց հասակակիցների ձեռքով և սրտի ջերմությամբ պատրաստված նվերներ, որոնք սիրով բաժանվեցին բոլոր երեխաներին:

Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները գոհ հանդիպումից, ուրախ տրամադրությամբ վերադարձան իրենց տները:

IMGP0192 IMGP0224 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)