1

fb you od

«Բուժակների ակումբի» անդամների առաջին դասախոսությունը PDF Տպել Էլ.փոստ

ognutiun 

2015 թվականի հունիսի 27-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում հավաքվել էին թեմի երիտասարդ աշխատակիցները: Նորերս ստեղծված «Բուժակների ակումբի» անդամ, Վրաստանի բժշկական բարձրագույն ուսումնական հաստատությունների հայ ուսանողները որոշեցին դասախոսություն անցկացնել հատկապես Թեմի և «Հայարտուն» կենտրոնի աշխատակիցների համար, նրանց ծանոթացնելով առաջին օգնությունը ցուցաբերելու ճիշտ կանոնների հետ:

Երրորդ կուրսի ուսանող Արթուր Միքայելյանի բանախոսությունը ընթանում էր powerpoint-ի՝ սլայդ-շոուի շնորհանդեսով: Ապագա բժիշկը մանրամասն բացատրում և բոլոր վարժանքները ցույց էր տալիս ցուցապաստառների և մարդկանց օրինակների օգնությամբ:

Իսկ 2-րդ կուրսի ուսանողներ Թամար Սիմոնյանը և Վերիչկա Նուրբեկյանը ներկաներին հանգամանորեն ներկայացրեցին A, B, C, D և E հեպատիտի դրսևորումները: Նրանք խոսեցին այն մասին, թե ինչ ուղիներով է կատարվում հիվանդության փոխանցումը, ինչպիսին են առաջին նախանշանները և ինչպես է ընթանում հիվանդությունը:

Թեմի և կենտրոնի աշխատակիցները իրենց շնորհակալությունը հայտնեցին հետաքրքիր և հոււյժ կարևոր դասախոսության համար: «Բուժակների ակումբի» գործունեությունը միայն դասախոսություններով չի սահմանափակվում: Ուսանող-կամավորները թեմի սոցիալական բաժնի աշխատակիցների հետ միասին այցելություններ են կազմակերպում միայնակ և հաշմանդամ ծերերին, ցուցաբերում անհրաժեշտ օգնություն և նրանց հետ անցկացնում կարևոր խորհրդակցական զրույցներ:

«Բուժակների ակումբի» անդամների դասախոսությունների շարքը կշարունակվի:

IMGP0750 IMGP0773 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)