1

fb you od

Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ

vardavar 


2015 թվականի հուլիսի 12-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց հինգ տաղավար տոներից մեկը՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Այն Սուրբ և Անմահ Պատարագով նշանավորվեց Վիրահայոց թեմի եկեղեցիներում:

Առավոտից ուրախ տրամադրություն և աշխուժություն էր տիրում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում: Հավատացյալները Պատարագի էին գալիս՝ մասնակից դառնալու սիրված տոներից մեկին: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, ձեռամբ Տեր Սամվել քահանա Թորոսյանի: Հընթացս Պատարագի Հոգևոր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Սբ. Պատարագից հետո Տեր Սամվելը Ավետարանով և Խաչով Պահպանիչ աղոթքը կարդաց եկեղեցու բակում հավաքված երիտասարդներին, վարդի թերթիկներ լցրեց ջխի մեջ, որին հետևեց օրվա ավանդական ջրախաղը:

Տոնական տրամադրությունը շարունակվեց եկեղեցու բակում ծայր առած ջրախաղով, որն ուղեկցվեց «Հայարտուն» կենտրոնի կազմակերպած ուրախ երգով ու երաժշտությամբ: Ջրախաղի մասնակից դարձան ներկա ահելներն ու ջահելները, հյուրերն ու պատարագի մասնակիցները:

Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի կապակցությամբ հետպատարգյան տոնական հանդիսություններ տեղի ունեցան Ախալքալաքի «Սուրբ Խաչ», Նինոծմինդայի «Սոււրբ Սարգիս» և Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցիներում: Տոնի առթիվ Ախալցիխեի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցի էր ժամանել Վիրահայոց Թեմի Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգեն վարդապետ Սալբիյանը:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությամբ հոգեպես պայծառացած և Վարդավառի ջրով մաքրազերծված հավատացյալները վերադարձան իրենց տները, տանելով Պատարագիչ քահանաների հորդորը՝ մաքրված ջրով ու նորոգված Հիսուսով՝ նոր կյանք ապրել Քրիստոսով:

11694803 1643441392538501 163614830923715226 n 11750654 1643441652538475 3465889389898698137 n 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)