1

fb you od

Պահքի խորհուրդը ըստ Հայոց Եկեղեցու կանոնակարգի ներկայացվեց Իսլամական համայնքի սեմինարում PDF Տպել Էլ.փոստ

T.Narek 

2015 թվականի հուլիսի 16-ին, Համայն Վրաստանի Իսլամական համայնքի վարչության նախաձեռնությամբ, Թբիլիսիի Վանո Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի նիստերի դահլիճում կայացավ «Պահքի խորհուրդը տարբեր կրոններում» խորագրով սեմինար: Աստվածաշնչյան խորհուրդներից մեկի տարբեր դավանանքներում դրսևորման յուրահատկություններին նվիրված սեմինարի պատվավոր հյուրն էր Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն: Սեմինարին մասնակցում էին Վրաստանում գործող տարբեր կրոնների ներկայացուցիչները: Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին ներկայացնում էին Վիրահայոց թեմի «Սուրբ Գևորգ» առաջնորդանիստ Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը և Թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը:

Սեմինարի մասնակիցներին ներկայացվեցին տարբեր կրոնական ուղղությունների մոտ Պահքի խորհուրդն ու դրա դրսևորման առանձնահատկությունները: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնակարգով Պահի խորհուրդը հավուր պատշաճի ներկայացրեց Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը: Հայոց Եկեղեցու հոգևոր սպասավորի խոսքն ունկնդրվեց մեծ հետաքրքրությամբ:

20150716 181705 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)