1

fb you od

PDF Տպել Էլ.փոստ

Սբ. Անտոն Ճգնավորի հիշատակության օր

 

Սբ. Անտոն Ճգնավորը կամ Սբ. Անտոն Անապատականը ճգնավորության եւ վանական կյանքի հայրն ու հիմնադիրն է: Երանելի այրը ծնվել է Եգիպտոսի Կոմա գյուղում 251 թվականին, ազնվական ծնողների ընտանիքում: Ծնողների մահից հետո Անտոնը ժառանգում է նրանց հարստությունը: Սակայն մի օր եկեղեցում լսում է ավետարանական այն պատգամը, որտեղ Հիսուս ասում է. «եթե կամենում ես կատարյալ լինել, նախ վաճառիր ինչ-որ ունես ու աղքատներին տուր և երկնքում գանձեր կունենաս»: /Մատթ.19: 21/:

Առաջնորդվելով այս պատվիրանով, Անտոնը վաճառում է իր ողջ ունեցվածքը և ապրում աղոթքի, պահեցողության ու բարեգործության ոգով: Որոշ ժամանակ անց, նա հեռանում է իր հայրենի գյուղից և բնակություն հաստատում մոտակա քարայրում, որտեղ, ըստ վարքագիրների՝  հոգևոր պատերազմներ է մղում վայրի գազանների կերպարանքով իրեն մշտապես հայտնվող դևերի հետ: Համբերությամբ դիմակայելով բոլոր փորձություններին` սուրբը հեռանում է անմարդաբնակ մի անապատ և 20 տարի շարունակ ապրում մենության մեջ:

Լսելով նրա սրբակեցության մասին, շատերը թողնում են իրենց տներն ու հեռանում անապատ ճգնելու: Անսալով իր հոգևոր եղբայրների թախանձանքներին` սուրբը ելնում է իր ճգնարանից ու հավաքվածներին բացատրում վանական կանոնները, որոնք և հետագայում դառնում են վանական կյանքի ուղեցույց: Սուրբը կնքում է իր մահկանացուն 105 տարեկանում` արժանանալով երկնային անթառամ պսակին, իր աներեր հավատով ու հոգևոր մեծ զորությամբ դառնալով օրինակ բոլոր ժամանակների քրիստոնյաների համար: Հայաստանյայց Առաքելական եկեղեցին առանձնահատուկ կարևորում է ճգնավորներներին և տոներ ունի նրանց հիշատակին:

Նշման ամսաթիվը

21.07.2008
19.01.2009
18.01.2010
18.01.2011
17.01.2012
17.01.2013
18.01.2014
19.01.2015
25.07.2016
17.01.2017
18.01.2018
17.01.2019
18.01.2020
18.01.2021
18.01.2022
17.01.2023
18.01.2024
18.01.2025
19.01.2026
24.07.2027
18.01.2028
18.01.2029
17.01.2030