1

fb you od

Երիտասարդների հանդիպում Կարմիր գյուղում PDF Տպել Էլ.փոստ

IMG 2289 

2015 թվականի հոկտեմբերի 11-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի տնօրինությամբ, Թեմի եկեղեցիներում կատարվեց նորօրհնյալ մյուռոնով ջրօրհնեքի արարողություն: Ամենուրեք՝ համայնքներում, շրջաններում ու քաղաքներում հոգևոր հայրերի կողմից ջրի օրհնությանը մասնակցում էր բնակիչների հոծ բազմություն:

Առավոտից տոնական տրամադրություն էր տիրում Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Կարմիր գյուղում: Ժողովուրդը շտապում էր Սրբոց Ավետարանչաց մատուռ, մասնակիցը դառնալու կիրակնօրյա Սուրբ Պատարագին և ջրօրհնեքի արարողությանը: Տեղի բնակչությանը միացան Թբիլիսիից ժամանած Սուրբ Էջմիածին եկեղեցու երգչախումբը՝ խմբավար Լուիզա Վարդանյանի և Թեմի երիտասարդական խումբը՝ Ինեսա Սարուխանյանի ղեկավարությամբ:

Հավատացյալներով լեփ-լեցուն մատուռում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Մառնեուլիի շրջանի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ և հոգևոր տեսուչ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը: Հընթացս Սուրբ Պատարագի հոգեշնորհ Հայր Սուրբը հավուր պատշաճի քարոզ խոսեց նորօրհնյալ սրբալույս մյուռոնի և ջրի օրհնության խորհրդի մասին: Այնուհետև Հայր Սուրբը կատարեց ջրի օրհնության կարգ և օրհնված ջուրը բաժանվեց ժողովրդին:

Սրբազան արարողությունից հետ կայացավ տեղի երիտասարդության հանդիպումը մայրաքաղաքից ժամանած երիտասարդների խմբի հետ: Հայր Խորենը հանգամանալից խոսեց գյուղի և քաղաքի հայ երիտասարդների մերձեցման, համագործակցության խորացման կարևորության շուրջ և առաջարկեց ամսվա ընթացքում 2 անգամ կազմակերպել նմանօրինակ հանդիպումներ:

Տեղում քննարկվեցին երիտասարդների համագործակցության հեռանկարները: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)