1

fb you od

Վիրահայոց թեմում Երկրապահի օրը նշվեց Սուրբ Պատարագով PDF Տպել Էլ.փոստ

erkrapah 

2016 թվականի մայիսի 8-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Երկրապահի օրը նշվեց Սուրբ և Անմահ Պատարագով, որը մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը:

Հավարտ Սրբազան Պատարագի, պատարագիչ քահանան քախոզ խոսեց օրվա խորհրդի մասին, կարևորեց մայիսյան եռատոնը՝ որպես հաղթանակի օրեր, ժողովրդի հավատքի ու ազատության համար պայքարի փառապանծ օրեր:

Ու թեպետ կրկին պատերազմ է ու հայ զինվորը արթուն հսկում է հայրենիքի սահմանները, սակայն նա այսօր էլ սխրանքներ է գործում, իր կյանքը զոհում Հայոց աշխարհում խաղաղության վերականգնման համար: Պատարագիչ քահանան մաղթեց, որ Աստված պահի ու պահպանի հայոց բանակի զինվորներին ու զորավարներին, զորավիգ լինի նրանց արդար պայքարին ու տապալի թշնամու ամեն մի նենգ ծրագիր:Հոգևոր հայրն իր քարոզչությունն ավարտեց ամենուրեք խաղաղության և ստեղծագործ աշխատանքի հաղթանակի աղերսով: 

IMGP0273 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)