1

fb you od

«Ոսկե մեդալ» Վիրահայոց թեմի «Տարոն» պարային համույթին PDF Տպել Էլ.փոստ

taron 

2016 թվականի մայիսի 7-ին Թբիլիսիում, Վրաստանի ձյուդոյի դաշնության մարզադահլիճում, կայացավ Ռոման Արջաիայի անվան գավաթի համար վրաց միջազգային պարային փառատոնը: Փառատոնին մասնակցում էին բազմազգ Թբիլիսիի կոլորիտը ներկայացնող Վրաստանի տարբեր պարային համույթներ: Փառատոնի կազմակերպիչներն էին ազգային և մարզական պարերի գծով Վրաց ազգային խորհուրդը և Թբիլիսիի մշակութային միջոցառումների կենտրոնը:

Մեկը մյուսի ետևից իրար հաջորդեցին վրացական, աբխազական, օսական, գնչուական, իսպանական, լատինա-ամերիկյան և այլ ազգային պարերը: Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Տարոն« պարային համույթը, պարուսույց Սուրեն Աբրամյանի ղեկավարությամբ փառատոնին ներկայացավ երկու՝ «Ալաշկերտի քոչարի» և «Սղերդի քոչարի» ազգային պարերով: Թեև այս փառատոնը վերակազմավորված համույթի առաջին լուրջ մրցույթն էր, սակայն հայկական բոցաշունչ և խրոխտ պարերի վարպետ կատարումները անմիջապես գրավեցին հանդիսատեսի ուշադրությունը և համակրանքը, արժանանալով բուռն ծափահարությունների:

Համարժեք էր նաև մրցատյանի արժեվորումը. բարձր գնահատելով «Տարոն» համույթի կողմից ազգային պարերի կատարումները, մրցատյանի միաձայն որոշմամբ համույթը «Ազգային ոգեշնչում» անվանակարգում արժանացավ առաջին մրցանակին և պատվավոր «Ոսկե մեդալին»: 

IMG 1659 IMG 1674 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)